Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Սիրելի Սերժ Թանկյան, ժողվարչապետին տված ձեր անձնական խոստման համատեքստում հիմա կարող եք կոպեկներով տիրանալ ուրիշի գույքին

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Աչքներս լույս, Հայաստանում բնակարան ձեռք բերելու շանս եք ստացել: Ազգային ժողովն այսօր ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որով Ձեր ժողովրդական, ոչ բռնի, թավշյա իշխանությունը կարող է առանց դատարանի վճռի «ապօրինի հարստացածների» գույքը բռնագանձել: Իհարկե, դա չի վերաբերվելու Ձեր իշխանության սիրելիներին ու ժողվարչապետի աջը համբուրած և ժողվարչապետի ընտանեկան հիմնադրամներին մուծվողներին: Նրանք բարեխիղճ գործարարներ են, ինչ արել են, արել են օրենքով: Դա նաև չի վերաբերվելու հին ու բարի «հարստացածներին»: Օրինակ` պարզվելու է, որ սովետների երկրում մարդիկ գործարաններում առավոտից երեկո կոպեկներով աշխատում էին ոչ թե նրա համար, որ Երևանի սրտում ահռելի մասշտաբների հասնող հանրային նշանակության «Ռոսիյա» կինոթատրոն ունենան, այլ նրա համար, որ այդ կինոթատրոնը բաժին հասնի հանրահայտ Գռզոյին ու վերածվի տոնավաճառի: Դա սովետական աշխատավորության մանկության երազանքն էր: Օրենքը չի վերաբերվելու նաև ժողվարչապետի դռան մոտ վնգաստացող այն իրավապահներին, ովքեր հանուն Ձեր ժողովրդական, ոչ բռնի, թավշյա իշխանության հարատևության պատրաստ են թքել մասնագիտական ու մարդկային բարոյականության տարրական կանոնների վրա և կատարել ժողվարչապետի սադիսատական առաջադրանքները: Օրինակ` օրենքը չի վերաբերվելու մեր օրերի Վիշինսկուն, նույն ինքը` գլխավոր դատախազ Դավթյան Արթուրին, ով իր պալատները կառուցել է բացառապես դատախազական աշխատավարձով ու Հոռոմ գյուղի կոլխոզից ժամանակին ստացած եկամուտներով:

Օրենքը վերաբերվելու է բոլոր նրանց, ովքեր պատրաստ չեն աջհամբույրներ պարգևել ժողվարչապետին ու մուծվել նրա հիմնադրամներին: Հենց այս մարդկանց գույքն էլ բռնագրավելու են ու վաճառեն: Եվ, քանի որ գնորդ չի լինելու, որովհետև հանրային բարոյականությունը դեռևս այն աստիճանի չի դեգրադացվել, որ մեկը մյուսի վաստակածը հանգիստ խղճով լափի ու մարսի, ապա ժողվարչապետը գռնագանձված գույքը փորձելու է շուկայում իրացնել շան մսի գներով: Այո պարոն Թանկյան, հիմա Դուք կարող եք օգտվել այս բացառիկ հնարավորությունից և կոպեկներով տիրանալ ուրիշի գույքին` իհարկե, ժողվարչապետին տրված Ձեր խոստման (բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում) համատեքստում: Անշուշտ, Դուք կարող եք նաև սպասել այն պահին, երբ ժողվարչապետը մազապուրծ կփախչի Հայաստանից և ձեռք կբերեք հենց նրա բնակարանը: Որովհետև հենց այս նույն օրենքով ներկայիս ժողվարչապետն ու ապագա փախստականը պետք է հիմնավորի, թե ինչպես է մարզից ծակ գրպանով եկել Երևան, հաջողացրել Համալսարանը չավարտել, ու իր ձախողված բարձրագուն կրթությամբ թերթ ծախելով բնակարան գնել երևանում և իր թերթի վարձակալված տարածքը վերածել սեփականության:

Պատկերացնու՞մ եք` աշխարհահռչակ ռոք երաժիշտը գումար չունի Երևանում բնակարան գնելու համար, իսկ մարզից Երևան տեղափոխված թերթ վաճառողը գումար ունի ոչ միայն բնակարան գնելու, այլև քաղաքի կենտրոնում մի հսկայական բիզնես տարածք ձեռք բերելու համար: Բնականաբար, չի կարողանալու հիմնավորել իր եկամտի աղբյուրները, ինչի հետևանքով իր բնակարանը կարող եք կոպեկներով գնել անձամբ Դուք` կյանքի կոչելով Ձեր հայտնի խոստումը: Դուք կարող եք կոպեկներով ձեռք բերել նաև նրա գրասենյակային տարածքը` այն վերածելով ձայնագրման ստուդիայի: Հավատացեք, հարմար տարածք է: Պատկերացնու՞մ եք չէ` Ձեր խոստման իրականացման գործընթացի ինչպիսի հանգուցալուծում է, իսկական հոլիվուդյան ֆիլմի սցենար: Ֆիլմի մասին չմտահոգվեք, Arsinée Khanjianը ֆիլմը կնկարի, նա սիրում է մեծ խառնակչության ժամանակներում ֆիլմեր նկարել: Իհարկե, այդ ֆիլմերը ոչ մի տեղ չի ցուցադրում, բայց Ձեր երևի թե կցուցադրի:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>