Չավուշօղլու. Ռուսաստանն ու Թուրքիան վերականգնել են հարաբերությունները
Թուրքիայի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը վերականգնել են հարաբերությունները և ներկայում աշխատում են տարածաշրջանում խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին հայտարարեց Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Վաշինգթոնի Մամուլի ազգային կենտրոնում, մարտի 21-ին: Հաղորդում է «Россия 24»-ը:
Ինչպես հստակեցրեց ԱԳ ղեկավարը, տարաձայնությունները երկու երկրների միջև հաղթահարվել և վերականգնվել են: Որպես օրինակ Չավուշօղլուն բերեց իրավիճակը Ադրբեջանում և Սիրիայում:
Քաղաքական գործիչը նշեց, որ Թուրքիան Անկարան շարունակում է պաշտպանել Վրաստանի և Ուկրաինայի, այդ թվում՝ Ղրիմի տարածքային ամբողջականությունը։
Zham.am