Բացահայտում. Կորոնավիրուսով վարակված «զրոյական պացիենտը» աշխատել է Ուհանի բիոլոգիական լաբորատորիայում. FOX NEWS
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Չինաստանում կորոնավիրուսով վարակված «զրոյական պացիենտը» եղել է Ուհանում Վարակաբանության ինստիտուտի լաբորատորիայի աշխատակից: Այս մասին հաղորդում է ամերիկյան Fox News հեռուստաընկերությունը սեփական աղբյուրներին հղելով:
Ըստ հեռուստաալիքի տվյալների, վարակը փոխանցվել է մարդուն չղջիկից: Առաջինը վարակվել է լաբորատորիայի աշխատակիցը, որից հետո վարակը տարածվել է բնակչության շրջանում:
Հեռուստաալիքի զրուցակիցները մեկը մեղադրել է Չինաստանին «պատմության մեջ ապացույցները կոծկելու ամենաթանկ օպերացիայի մեջ»:
Հեռուստաալիքը հաղորդում է, որ լաբորատորիայում բիոլոգիական զենք չի մշակվել: Չինացի գիտնականները նպատակն էր ցույց տալ վարակների հետազոտման հարցում ակնառու արդյունքներ:
Zham.am

