Հանրային ՀԸ-ն այսուհետ գովազդ կհեռարձակի
Դիտել նաև
20 մլն դրամ՝ գովազդային վահանակներ ապամոնտաժելու համար
Տեղական արտադրության կոնյակի գովազդը ժամը 06:00-22:30-ը նույնպես կարգելվի
Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը օրենքով սահմանելու նախագիծն ընդունվեց
Իշխանությունները մամուլի ազատության սահմանափակման հետևողական քաղաքականություն են վարում
Ի՞նչ արժի նախընտրական գովազդի 1 րոպեն հեռուստաընկերություններում
Ազգային ժողովը 114 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը։ Նախագծերի փաթեթով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել առևտրային գովազդ հեռարձակելու իրավունք:
Հանրային հեռուստաընկերությանը կվերապահվի մեկ եթերային ժամի ընթացքում մինչև հինգ րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք, միաժամանակ պահպանվում են մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտայիին հեռուստահաղորդումների ժամանակ հովանավորի մասին հավելյալ համառոտ տեղեկատվություն հրապարակելու Հանրայինի իրավունքը, որը չի կարող գերազանցել հաղորդման տևողության երկուսուկես րոպեն։