«Ոստիկաններին պարտադրում են կորոնավիրուսի ֆոնդին փոխանցել գումարներ». Անի Սամսոնյանը՝ վարչապետին
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, որ ոտիկանության անձնագրային և վիզաների վարչությունում շատ աշխատողներ չեն ստացել իրենց աշխատավարձը, բայց նրանց պարտադրում են կորոնավիրուսի ֆոնդին փոխանցել գումարներ:
Պատասխանելով հարցին՝ ՀՀ վարչապետն ասաց.
«Չի կարող պետական կառավարման համակարգում որևէ մեկն իր աշխատավարձը ժամանակին ստացած չլինել: Երկրորդ, ինձ ոստիկանապետն ասել է, որ ոստիկանությունում կա ցանկություն որոշակի դրամահավաք անել կորոնավիրուսի հիմնադրամին փոխանցելու համար: Ես այդ գաղափարին դեմ եմ արտահայտվել ձեր ասած տրամաբանությամբ, բայց ասվել է, որ ղեկավար անձնակազմի շրջանում կա դրամահավաք անելու ցանկություն: Ես թույլատրել եմ ղեկավար անձնակազմի շրջանում անել նման դրամահավաք: Որևէ մեկը չի կարող որևէ մեկին պարտադրել, որ գումար նվիրաբերի»,-ասաց Փաշինյանը:
Zham.am