Չինաստանը կշարունակի նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը. ԱԳՆ խոսնակը ԼՂ խնդրի մասին
Դիտել նաև
Փաշինյանը Հայաստանը կանգնեցրել է շատ վտանգավոր փակուղու առաջ․ ո՞րն է ելքը․ Երվանդ Բոզոյան
Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին. ի՞նչ է դա նշանակում, և որը պիտի լինի Հայաստանի քայլը
Ինչո՞ւ է Արևմուտքը ագրեսիվորեն աջակցում Վրաստանի ընդդիմությանը և Հայաստանի իշխանությանը և ինչ զարգացում է սպասվում տարածաշրջանին
Վրաստանի 17 «արևմտամետ» կուսակցություններ միացել են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթեն և կազմեն... ժամանակավոր կառավարություն
Չինաստանը մեր տարածաշրջանում դառնում է խոշոր խաղացող և բոլոր երկրների հետ կնքել է ներդրման համաձայնագրեր, բացի Հայաստանից. Ինչու՞
Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չինաստանի դիրքորոշումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին խոսնակն անդրադարձել է ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումը պարզ է և հաստատուն։ Մենք հույս ունենք, որ համապատասխան կողմերը վեճերը կլուծեն քաղաքական երկխոսության միջոցով և կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Չինաստանը շարունակելու է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- ասել է Լիցզյանը։