«Զենիթը» հետաքրքրված է Մխիթարյանով
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ղեկավարությունը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Transfermarketweb-ը։ Մյուս կողմից էլ իտալական ԶԼՄ-ները պնդում են, որ «Ռոման» չի հրաժարվում կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը գնելու մտքից՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով կուտակված պարտքերին:
Հաղորդվում է, որ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մտադիր է թիմի խաղային համակարգը փոխել 4-2-3-1-ից 3-5-2 և Մխիթարյանին դարձնել երկրորդ հարձակվող՝ Էդին Ջեկոյի կողքին:
Հիշեցնենք, որ վերջերս «Ռոման» ևս մեկ անգամ դիմել էր «Արսենալին»՝ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկով: Սակայն չի նշվում, թե այս անգամ որքան գումար է առաջարկել իտալական ակումբը:
Ավելի վաղ, «Ռոման» մեկ անգամ մերժում ստացել էր՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 միլիոն եվրո: Լոնդոնյանի ակումբը, սակայն, հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն եվրո ստանալ:
Zham.am