Թևանյանը լինելու է ազատության մեջ, Փաշինյանը՝ քրեակատարողական հիմնարկում Վերաքննիչ դատարանը Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի Տեռորն ունի մեկ ուղերձ՝ «դուք ում էլ ընտրեք, ես իմն անելու եմ». Արթուր Պարոնյան
5
Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չենք կարող ազատ լինել․ Անդրանիկ Թևանյանի ուղերձն ընթերցեց կինը «Բարգավաճ Հայաստան»-ի երթը Երևանի տարբեր մասերից դեպի Ազատության հրապարակ` ուղիղ Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրայինի բանավեճին, նա նախընտրում է լինել ժողովրդի կողքին. Իվետա Տոնոյան Փաշինյանը նյարդային վիճակում է. Ծառուկյանի արձագանքը իշխանության սպառնալիքներին ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ» Ո՞րն է Հայաստանի նոր առաքելությունը Փաշինյանը փորձում է գյուղացիներին խաբելով քվե գողանալ Հունիսի 7-ի ընտրություններն ու Թուրքիայի հաջորդ քայլը Փաշինյանը հունիսի 7-ին վերընտրվելու որևէ շանս չունի. Երվանդ Բոզոյան Նիկոլ Փաշինյանը մեղավոր է Պատերազմ Արցախում
Թևանյանը լինելու է ազատության մեջ, Փաշինյանը՝ քրեակատարողական հիմնարկում Ողջերի դեմ կռվող ՔՊ-ն դիմել է մահացածներին․ Լուիզա Սարգսյան Ռուսաստանը Հայաստանին ընդամենը մեկ խնդրանք ունի՝ հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե․ Պուտին Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չենք կարող ազատ լինել․ Անդրանիկ Թևանյանի ուղերձն ընթերցեց կինը «Իրենց ոտքի տակից հողը գնում ա». Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին Վերաքննիչ դատարանը Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի «Բարգավաճ Հայաստան»-ի երթը Երևանի տարբեր մասերից դեպի Ազատության հրապարակ` ուղիղ Խոստացված 300 դպրոցի փոխարեն` 135, իսկ 500 մանկապարտեզի փոխարեն՝ 306. Փաշինյանի ամենագովազդված ծրագիրը ձախողվել է Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրայինի բանավեճին, նա նախընտրում է լինել ժողովրդի կողքին. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանն չի մասնակցելու առաջին համարների բանավեճին. Իվետա Տոնոյան Փաշինյանը նյարդային վիճակում է. Ծառուկյանի արձագանքը իշխանության սպառնալիքներին Տեռորն ունի մեկ ուղերձ՝ «դուք ում էլ ընտրեք, ես իմն անելու եմ». Արթուր Պարոնյան Ինչ էր ասել Ռուբիոն Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ» Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին Հունիսի 7-ին ակտիվ մասնակցությամբ մերժենք այս ամենի պատասխանատուներին Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» «Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ» Մի ամբողջ երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը, հետո դեռ պետությունից են խոսում Հեռացող ռեժիմը հաջորդ իշխանության գրպանը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիր գցեց Այսօրվա բռնnւթյnւնների համար պատասխանատու է Նիկոլ Փաշինյանը. Մարուքյան Ընտրությունները կեղծված են և դա հակակոռուպցիոն և քննչական կոմիտեների շնորհն է. փաստաբան Այ՛ թերուս, աշխարհագրությունը հօգուտ Ադրբեջանի գիտես․ Գագիկ Համբարյանը՝ Փաշինյանին Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ-ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29-ին և կավարտվի օգոստոսի 15-ին Փաշինյանն իր կամակատար «խուզարկուների» «քսի է տվել» ընդդիմադիրների վրա Քաղաքագետ. Խուզարկությունները կապված են «Ուժեղ Հայաստանի» երեկվա հանրահավաքի մարդաշատության հետ Փաշինյանը հիմա էլ տնտեսական պшտերшզմ է հայտարարել Ռուսաստանի դեմ. Գագիկ Ծառուկյան ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ» Ո՞րն է Հայաստանի նոր առաքելությունը

«ԱԺ փոխնախագահը, Հանրային խորհրդի նախագահը ու մյուսներն ինչո՞ւ են շալվարներն իջեցնում». Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գաղտնիք չէ, որ քաղաքական որոշումներ ընդունելուց Նիկոլ Փաշինյանը հաճախ է օգտագործում փորձնական գնդակի՝ «пробный шарик»-ի մեթոդը, երբ մի նման «գնդակ» է գցում հանրությանը, եւ կախված նրանից, թե դա ինչպես է ընկալվում քաղաքացիների կողմից, կատարում է իր հետագա քայլերը։ Որպես գնդակ նետողներ նա ընտրել է ԱԺ իմքայլական փոխնախագահներին։

Հանրությունը դեռ չէր հասցրել մարսել Լենա Նազարյանի խմբակային ինքնագնահատականը, երբ նա փողոցից եկած տղաներին ու աղջիկներին հայտարարել էր բարձր մասնագետներ ու մենեջերներ, եւ ըստ այդմ՝ բարձրաբարձ ռոճիկների ու պարգեւների արժանի, երբ հերթական սրբապղծությամբ դաշտ մտավ մյուս փոխնախագահը՝ Ալեն Սիմոնյանը։

Ոչ ոք չի հերքում՝ Ալեն Սիմոնյանը ավելի հմուտ է հաղորդակցության մեջ, քան շատ իմքայլականներ, ասենք՝ Հովիկ Աղազարյանը, սակայն նա ներկայացնում է բարձր իշխանություն, եւ իրեն հարիր չէ հանդես գալ անարգ հայտարարություններով։ Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Ալեն Սիմոնյանն իր վրա է վերցնում նվաստ հայտարարություններ անելու, հասարակական գիտակցության մեջ անսպասելի նարատիվ մտցնելու, կամ եղած բարոյական արժեքները կտրուկ վերանայելու պիոներությունը։

Բավարար է հիշել իր ընկերոջը՝ Արթուր Վանեցյանին, հրապարակավ ուրանալու առաջադրանքը, իրեն մեջքից գրկելու պատմությունը հանրայնացնելը, կամ էլ, թեկուզ, Հայաստանի Հանրապետության նոր հիմն գրելու մարմաջը։ Ակնհայտ է, որ Կաթողիկոսին հայհոյելու հրահանգը Նիկոլ Փաշինյանի կողմից է իջեցվել, ու այստեղ հիշում ենք բոլորիս կողմից սիրելի Պիեր Ռիշարի մասնակցությամբ «Խաղալիք» ֆիլմը, որտեղ գործատերը իր աշխատողին հրամայում է շալվարն իջեցնել ու հետո հարց է տալիս․ ո՞վ է ավելի անբարո, ե՞ս, որ հրամայեցի հետույքդ բացել, թե՞ դու, որ բացեցիր։

Ի վերջո, Քոչարյանի հետ կապված Կաթողիկոսի հորդորը ֆորմալ առումով ուղղված է բժիշկներին եւ դատարանին, ու անհասկանալի է, թե ԱԺ փոխնախագահը, Հանրային խորհրդի նախագահը եւ մյուսներն ինչու են շալվարներն իջեցնում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>