Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
ԵԽԽՎ-ն արձանագրել է վարչական ռեսուրսի չարաշահման դեմ արդյունավետ երաշխիքների ու պատժամիջոցների բացակայություն Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր

Ֆեյսբուքահայության արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի` հարցազրույցում արված սկանդալային հայտարարություններին` ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալվել է «Հանրային հեռուստաալիքի» «Օրակարգից դուրս» հաղորդաշարին: Հարցազրույցի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է արցախյան հիմնախնդրի լուծման մասին: Առաջին նախագահը շարունակել է պնդել իր հայտնի թեզը ղարաբաղյան հարցում՝ «հանձնենք, որ լավ ապրենք»:

Բացի այդ Լևոն Տեր-Պետրոսյանը անուղղակի աջակցություն է հայտնել Սերժ Սարգսյանի կողմից տարվող  քաղաքականությանը ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչով էլ բուռն դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում:

Մի հատված հարցազրույցից:

ՁԵր նախագահության տարիներին, պարոն նախագահ, ազատագրվեցի՞ն այդ տարածքները:

-Մենք կարող ենք կոչել  ազատագրում, բայց միջազգային հանրությունը դա կոչում է օկուպացիա, ուրիշ ոչինչ:

Հիմա դուք օկուպացրե՞լ եք:

- Միջազգային հանրության տեսակետից՝ այո, - պատասխանեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ստորև ձեզ ենք ներկայացնում ֆեյսբուքահայության արձագանքը:

«Վարչակարգը կիրառել է սովորական դարձած մեթոդները՝ ընտրակաշառք, սպառնալիք, վարչական ռեսուրս, բայց նա չի հաղթել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, սա իրականություն է։ Մինչ այժմ քաղաքական ուժերից իայն Կոնգրեսն է, որ հաստատել է այս փաստը»- Լևոն Տեր-Պետրոսյան, 23.02.2013
«Ժողովուրդը մի բան պետք է պահանջի իշխանությունից՝ լուծել այս խնդիրը...ԻՆՔՆ Է ԸՆՏՐԵԼ (խմբ. գրողը տանի Սերժն արդեն ընտրված նախագահ է Լևոնի համար, դե երեկվանից նաև ՀԱԿ-ի համար), ինքը միայն մի բան պետք է պահանջի...»-Լևոն Տեր-Պետրոսյան, 22.03.2017

Բայց ժողովուրդը ոնց որ ըստ Լևոնի Րաֆֆիին ա ընտրել։ Հիմա Րաֆֆիի՞ց պետք ա պահանջի, թե՞ Սերժը արդեն ընտրված ու լեգիտիմ է։ Մի տեսակ խառն ա», - գրել է Արմեն Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում:

«Լևոն Տեր - Պետրոսյանն, իր հայացքներով՝ օրակարգից դուրս է», - Արթուր Եղիազարյան:

«Ինչպես հանրապետականների համար Սերժ Սարգսյանը միշտ ճիշտ է, այնպես էլ կոնգրեսականների համար Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի սխալվում:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս պլանի մասին, Լեւոն Տեր Պետրոսյանը հայտարարեց.
«Իշխանությունը գնում է այդ ճանապարհով, մենք ասում ենք դա ճիշտ է»
Կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի հետ կապված այս պահին ունի միայն ՀԱԿ-ի բացահայտ աջակցությունը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը Հ1-ի եթերում հայտարարում է.
«Եթե սա չընդունենք՝ հաջորդ լուծումը ավելի վատն է լինելու»:
Հարց. Այդ դեքում «ռացիոնալ» գործիչ Իլհամ Ալիեւը ինչու՞ պետք է հիմա զիջումների գնա, եթե հաջորդ լուծումը իր համար էլ ավելի շահավետ է լինելու:
Հակափաստարկը ամենայն հավանականույթմաբ կլինի հետեւյալը. «Միջազգային հանրությունը կստիպի Ալիեւին խաղաղության պայմանագիր ստորագրել»:

***

Հետաքրքիր է՝ Տեր-Պետրոսյանը մոտ մեկ ժամանոց հարցազրույցի ժամանակ քանի՞ անգամ օգտագործեց «միջազգային հանրություն» բառակապակցությունը:

***

Եթե շատ կարճ.«Որոշողը միջազգային հանրությունն է, մենք ո՞վ ենք, ինչպես ասեցին, այնպես էլ կլինի», - գրում է Դերենիկ Մալխասյանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը իր վերջին հարցազրույցում բառացի հայտարարեց, որ Արցախյան հարցի ներկայիս առաջարկվող լուծումը եթե չընդունենք, հաջորդ լուծումը շատ ավելի վատ ա լինելու: Բա այս պարագայում Իլհամ Ալիևը ապուշ ա, որ համաձայնվի ներկայիս լուծմանը, մնում ա լսի Լևոնի հարցազրույցը և սպասի Ադրբեջանի համար շատ ավելի լավ հաջորդ լուծման...», - Արգիշտի Կիվիրյան:

«Միջազգային իրավունքի և միջազգային հանրության հանդեպ ԼՏՊ-ի կույր վախը նկարագրող ամենալավ դրվագներից մեկը 1993 թվականի հունիսին է տեղի ունեցել: 1993 թվականի Հունիսի 14-ին Տեր-Պետրոսյանը մեկնել էր Ստեփանակերտ (դա նրա առաջին այցն էր Անկախ Ղարաբաղ) և համոզել/ստիպել էր ղարաբաղյան էլիտային ստորագրել մի փաստաթուղթ, որով Քելբաջարը Ադրբեջանին պիտի հանձնվեր: Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպան Ստուպիշինը իր հուշերում գրում է, որ դրանից մի քանի օր հետո ԼՏՊ-ն Երևանում հավաքել էր Հայաստանում հավատարմագրված դեսպաններին և սկսել արդարանալ: Ասում էր՝ իր այցը Ստեփանակերտ միջազգային իրավունքի խախտում էր, բայց ինքը մտածում էր, որ Բաքուն դա ճիշտ կհասկանա: Ստուպիշինը հետո նշում է, որ Բաքուն իրոք ճիշտ էր հասկացել նրա քայլը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի միջոցով այցի և արդյունքների համար շնորհակալություն էր հայտնել Լևոնին:
Ես Ստուպիշինին չհավատալու հիմքեր չունեմ:
***
«Եթե հենց հիմա չգնաս քնես, միջազգային հանրությունը գալու է՝ քեզ պատժի»:
Հատված անհայտ պապիի և թոռնիկի երկխոսությունից», - գրում է Տիգրան Գրիգորյանը:

«Տեր-Պետրոսյանը հարցազրույցում նաեւ երկու անգամ ակնարկեց, որ Սերժն ընտրված նախագահ է: Նա այսպիսով կանխավ լեգիտիմացրեց նաեւ Սերժի վերահաս վերարտադրությունը` մեզ համոզելով, որ Սերժը դավաճան չէ, Քոչարյանն ավելի դավաճան է քան Սերժը...Բայց մենք էս ամեն ինչը չենք հասկանում, որովհետեւ նորմալ մասսան գնացել է, մնացել է ժխոր ապահովող ամբոխը))) Միայն մի բան չհասկացա, եթե նորմալ է էս իշխանության բռնած գիծը, էլ դուք ինչի եք ուզում ընտրվել: Ավելի լավ չէ՞ ՀՀԿ-ին սատարող մի հայտարարություն արվեր, մեկ էլ ոմանք ընդգրկվեին ՀՀԿ ցուցակ, Կարեն Կարապետյանի հետ գաստրոլների դուրս գային(», - գրում է Արմենուհի Վարդանյանը:


«Լևոն ընտրողներ. դուք երբևէ եղե՞լ եք Եռաբլուրում, երբևէ վշտահար մայր տեսե՞լ եք.... եթե գիտեք այդպիսիք, ապա ընտրության գնալուց առաջ այցելեք նրանց, նայեք նրանց աչքերի մեջ ու ասացեք...Ձեր որդին իզուր զոհվեց Արցախի անվտանգության համար...ես գնում եմ իմ քվեով թուրքին վերադարձնեմ ազատագրված տարածքները...», - ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահե Լորենցը:

«Մեզ միջազգային հանրության կարծիքն ընդհանրապես չպետք է հուզի մեր ազգային անվտանգության ապահովման հարցում:
Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները ղարաբաղյան հարցի լուծման հարցում ապազգային են ու խիստ վտանգավոր երկու հայկական պետությունների համար», - Աննա Մովսիսյան: 

Zham.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>