Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է նաև Արցախի հարցը
Դիտել նաև
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը
Հայտնի է Ադրբեջանի նոր արտգործնախարարի անունը
«Աստծո սիրուն, դադարեցրեք». Մամեդյարովը` Ալիևի կողմից իրեն ուղղված քննադատության մասին
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը հրաժարական տվեց
Ամենայն հավանականությամբ, Էլմար Մամեդյարովը կհեռանա
Ապրիլի 13-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարությունից:
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների և արտաքին քաղաքական արդիական հարցեր՝ ներառյալ կորոնավիրուսի համավարակին և դրա հետևանքներին հակազդումը, ինչպես նաև կենսաբժշկական անվտանգության հարցեր:
Քննարկվել են հնարավոր հետագա քայլերն Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները:
Անդրադարձ է եղել նաև ԱՊՀ տիրույթում Մոսկվայի և Բաքվի փոխհամագործակցության թեմային:

