Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Գիտե՞ք՝ որն էր Նիկոլի՝ ժողովրդից ամբոխ ստանալու գաղտնիքը

Գայոս Հուլիոս Կեսարն է՝ բոլոր ժամանակների ամենաուժեղ Տղերքից մեկը, եթե ոչ ուժեղագույնը։ Հենց Ինքն աշխարհին ցույց տվեց տրիումվիրատի բանաձևը՝ հանրապետությունից կայսրություն անցմամբ՝ փրկելով Հռոմն ու ըստ էության դնելով աշխարհի շարունակության սեփական սկիզբը, հենց ինքը սովամահ արեց Ալեզիան ու վերադարձավ Հռոմ՝ առանց գեթ մեկ պրոսկրիպցիայի ...
Հենց Իրեն է պատկանում «Ոչ մի հաղթանակ չի կարող տալ այնքան, որքան կարող է խլել մեկ պարտությունը» խոսքերը. ինձ երբեմն թվում է՝ էս արտահայտության հասցեատերն առավելապես մենք ենք՝ հայերս՝ մի ողջ պատմություն ինքներս մեր ու աշխարհի գլուխը տանում ենք, թե բա Խոշաբի ճակատամա՜րտը, Տիգրան Երկրո՜րդը, 301 թի՜վը, պարսկական փղե՜րը, Եղեռն վերապրե՜լը, Արցախյանն ու Ապրիլյա՜նը ...

Հա՛, հաղթանակներ էին, ի՜նչ խոսք, բայց ո՞րն է մեր էն միակ պարտությունը, որ մշտապես խլում է մեզնից ավելին, քան տալիս են մեզ մեր բոլոր հաղթանակները. հերոսատյացությո՛ւնն է, ամեն մեկի՝ որպես հերոս ինքնահռչակումը, ոչ թե ազնիվ մղումն, այլ մոլուցքը լինել առաջինը. գիտե՞ք՝ որն էր Նիկոլի՝ ժողովրդից ամբոխ ստանալու գաղտնիքը, նա, թող սուտ, բայց ամեն մեկին վարչապետ կոչեց, ամեն մեկն էլ հավատաց՝ սրտներից էր խոսում, ենթագիտակցության մեջ դաջված հեռավոր կրքերից էր խոսում։

Նույն կերպ հերոսների կենացն են հոտընկայս ու գոռոզաբար խմում, բայց պատեհ ժամին կազմաքանդվում, ամեն մեկն իր ամրոցում փակվում, թշնամուց ինքնիշխանի տիտղոս աղերսում՝ թքած՝ կողքի գավառում եղբորն են մոռթում ...

Անհատակերտության փոխարեն որդեգրել ենք անհատապաշտությունն՝ ընդ որում խուժան ամբոխի ամեն մի մասնիկ, որ անզեն աչքով կենդանուց չի էլ տարբերվում իր վարքուբարքով, վստահաբար անհա՜տ, հերո՜ս է իրեն համարում, առանց ամոթի նաև հերոս է դատու՜մ. մարդուկի համար անկասկած է՝ Մարդն է թշնամի, իսկ հերոսները լու՜ռ են՝ մինչևիսկ շղթայված ու մեղադրյալի անարգ աթոռին, բայց դեռ կռվո՜ւմ են, պայքարո՜ւմ հանունի համար ...

«Մեծագույն թշնամին կթաքնվի այնտեղ, որտեղ ամենաքիչը կփնտրեք նրան»՝ Կեսարը տվել է մեր և՛ դիագնոզը, և՛ սպեղանին. թշնամուն կարծես վերևում բացահայտեցինք, իսկ երբևէ փնտրե՞լ էինք նրան՝ մեղավոր է թո՜ւրքը, ռո՜ւսը, բա՜խտը, նախկիննե՜րը, բայց ոչ երբեք մենք ներկայում։

Հիմա Կեսարի էս երկու մտքերը համադրենք, ստացվում է՝ մեր խնդիրը հերոսատյացությունն է՝ թաքնված մեր իսկ խորքերում, մինչդեռ մենք վախվորած կույրի նման մեղավոր ենք դեռ փնտրելու, սուտ ինքնաարդարացվելու, վաղը՝ Նիկոլին ենք ազգովի մեղադրելու՝ սահմանին զոհ ունե՜նք, տանը հաց չունե՜նք ու մոռանալու ենք՝ մերժողն էլ ենք եղել մենք, ծափ տվողն էլ ...
Սերժը, Քոչարյանը...՝ պրագմատիկն էս երկրում տեղ չունի՝ էս հասարակությունն ինքնին պարարտ հող ա պոպուլիստի համար, էս հասարակության համար դառը ճշմարտություն չկա՝ քաղցր ստի ա ծարավ։

Հաղթե՞լ ուզում եք, ուրեմն իրականությանն առերեսվեք, սև-սպիտակին դադար տվեք, մեկմեկու վրա մեղք բարդելու դատարկ տեղը միաբանվեք ու մեկտեղվեք, երևացող թշնամուն մինչև, հաղթեք ձեզ իսկ ներսից ծվատող անդեմ ու անհագուրդ կրքին, որ ամենօրյա ստով կերակրու՛մ է ձեզ, ազատության խոստումով ստրկացնու՛մ է ձեզ, հերոսին է ձեր բանտարկո՛ւմ, հաղթանակի համար ընկած զոհերին «հանուն ոչնչի» ստորաբար կոչո՛ւմ՝ ձեզ էլ խաբելով՝ դուք մեղավոր չե՜ք՝ թու՜րքն ա, ռո՜ւսն ա, բա՜խտն ա, նախկի՜նն ա. էս ստերն ունկնդրելու ձեր կիրքը նման է միայն անասունի բութ բնազդի՝ այսօր անդարդ որոճում է, ի՜նչ փույթ՝ վիզը չեն կտրի վաղը։

«Վիճակը նետվա՜ծ է»՝ ասաց Կեսարն ու անցավ Ռուբիկոնը. դե ի՜նչ, մեր վիճակը նետված է ևս՝ կփյունիկվենք կա՛մ խելամտաբար, կա՛մ անխելքությունից կմոխրանանք հավերժ։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

93273955_1073650486367932_2870323925202501632_o (1)

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>