Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
4
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են

Ի՞նչ, ինչպե՞ս և ինչո՞ւ է թաքցրել կառավարությունը

Արտակարգ դրության մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում բոլորը, ներառյալ կառավարությունն ու առողջապահության նախարարությունը, համոզված են, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1039 չեն, այլ առնվազն 4-5 անգամ ավելի, մահերը՝ նույնպես։ Եթե հիվանդացության հարցում կա ինչ-որ առումով բացատրվող սուբյեկտիվ գործոն, թեստերը քիչ են, քիչ մարդիկ են թեստավորվում, ապա մահացության դեպքերը թաքցնելը բացատրություն չունի։ Դրանցից երկուսը, հիշեցնենք, հանրությանը հասու էր դարձել «COVID 19-Հայաստան» փաստահավաք խմբի միջոցով, չնայած այս ընթացքում փորձել են դրանք տրամադրել պարետատանը եւ զերծ են մնացել հրապարակելուց՝ սպասելով մինչեւ արտակարգ դրության ավարտը: 

Խմբի իրավական հարցերով զբաղվող փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչ օրս չեն կարողացել պարետատան հետ կապի արդյունավետ միջոց գտնել։ Բանն այն է, որ թղթային՝ փոստով, հիմա հնարավոր չէ ուղարկել, իսկ պարետատունն էլ էլեկտրոնային փոստի հասցե ու ֆաքս չունի։ «Կա թեժ գիծ, որից մեր քաղաքացիները դժվարանում են օգտվել, իսկ մենք առավել եւս չենք կարող զանգել ու ժամերով ինչ-որ բաներ պատմել, բազմիցս հրապարակավ խնդրել ենք փոխանցել էլեկտրոնային հասցե, էս պահին դեռ չունենք»,- հայտնեց նա։ 
Առողջապահական հարցերով զբաղվող Գեւորգ Գրիգորյանի խոսքով՝ վերջին շրջանում զանգերը հասել են օրական մոտ մի քանի տասնյակի։

Հիմնականում մեր քաղաքացիները բողոքում են այն բանից, որ իրենց չեն թեստավորում։ Երկրորդ խումբն այն քաղաքացիներն են, որոնց պոլիկլինիկաներում բժիշկն ասում է՝ մնացեք տանը, մի եկեք, «որովհետեւ արտահագուստ չունենք, էս չունենք․․․», եւ բազմաթիվ մարդիկ էլ խնդիրներ ունեն՝ քրոնիկ հիվանդությունների պատճառով։ «Ասենք՝ մարդ է, դինամիկ հսկողության տակ էր, հիմա ասում է՝ ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, բժիշկներն էլ չգիտեն՝ ինչ կարգով պետք է ընդունեն։ Ես, օրինակ, բժիշկ եմ, չգիտեմ՝ միայն հրատապների՞ն պետք է ընդունեմ, պլանայի՞ն, գանգատ ունեցողների՞ն, դրա համար բոլորին էլ ընդունում եմ»,- ներկայացրեց բժիշկը։ Ինչ վերաբերում է թաքցնելուն, ապա ասում է՝ կասկածներ չեն, փաստեր են, մի քանի անգամ դիմել են ԱՆ՝ նշելով, թե գիտեն, որ թաքցնում են, բայց դրանում իմաստ չեն տեսնում, միեւնույն է՝ իմացվելու է։ «Բայց փաստացի էլի շարունակում են թաքցնել, մենք ցույց տվեցինք 2 ամսական երեխայի ու մոր պրոբլեմը, որ իբրեւ թե նախարարին չէին զեկուցել։ Այնինչ 2 ամսական երեխայի վարակակիր լինելը պետք է ուշադրության կենտրոնում լինի։

Ամեն դեպքում, երկու դեպքում էլ լավ չէ՝ եթե չեն զեկուցել, եւ լավ չէ, եթե զեկուցել են, նախարարը չի ասում։ Ու միայն մեզնից հետո է ասում, որ, այո, չնայած 2 օր առաջ էր այդ երեխան հոսպիտալացվել»։ Նույնը՝ Ալափարսի դեպքը, երբ մահացած կնոջ որդու ու ամուսնու մոտ վարակ էր հայտնաբերվել։ Ավելի թարմ օրինակ՝ տեղեկություն ունեն, որ Գյումրիի ինֆեկցիոն եւ հակատուբերկուլյոզային կենտրոնում բուժում է ստանում կորոնավիրուսով 55 հիվանդ, այնինչ վերջին տվյալով, երբ ԱՆ-ն մարտի 31-ին քարտեզով հրապարակել էր տվյալներ, այնտեղ հիվանդների թիվը 12 էր։ Հիմա էլ քարտեզներ չեն հրապարակում՝ արդարանալով ինչ-որ տեխնիկական խնդիրներով։ Գեւորգ Գրիգորյանը մեկնաբանում է՝ գնացքը գնացել է, որովհետեւ ԱՆ-ից բժիշկների շրջանում սերմանված վախի մթնոլորտն էլ չի ազդում (աշխատանքից հեռացման կամ ընդհուպ մինչեւ քրգործ սարքելու սպառնալիքներ), եւ, օրինակ, Գյումրու պոլիկլինիկաներից մի քանիսից ահազանգել են, որ արտահագուստ իրենց չի տրամադրվել։ Եվ այդ բժիշկներն էլ, բնականաբար, վախենում են հիվանդներին ընդունել։ 

Մեկ այլ դեպք, որի մասին չէինք գրել արտակարգ դրության առաջին օրը, երբ հայտնել էին, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում աշխատող ՀԿ-ներից մեկի աշխատակցի դստեր մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս՝ մարտի 11-ին, սակայն նրա մայրը շարունակել է գնալ աշխատանքի։ Հիշեցնենք, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի 2 հազար 500-ից ավելի շահառուները վարակի տեսանկյունից ամենախոցելի եւ թույլ իմունային համակարգ ունեցող խմբում են։ Գրիգորյանն ասում է, որ այդ տեղեկությունը հաղորդել էր նաեւ առողջապահության նախարարությանը։ Ի դեպ, այս դեպքերի մասին ե՛ւ բժիշկը կարողացավ հայտնել, ե՛ւ մենք կարող ենք արդեն գրել, քանի որ այսօրվանից հանված են մամուլի համար նախատեսված սահմանափակումները։ 

Փաստահավաք խումբն ասում է, որ շատ դեպքեր կան, որոնց մասին լռում են՝ խուճապ չտարածելու ու պարետատան աշխատանքներին չխանգարելու համար։ Բարձրաձայնում են միայն այն խնդիրները, որոնք համարում են հրատապ, ու որոնք թաքցնելուց խնդիրն էլ ավելի կխորանա։ Բայց Գեւորգ Գրիգորյանը հռետորական հարց է տալիս՝ մեկ ամիս է, Հայաստանում արտակարգ դրություն է, ի՞նչ փոխվեց մեզ մոտ՝ ոչ մի բան, բայց ակնհայտ է, որ եթե դա չլիներ, ապա վիճակը շատ ավելի վատ էր լինելու։ «Այսինքն՝ կառավարությունը մինչ այդ թողել էր, որ վիրուսն անարգել ծաղկի մեր երկրում, դա անվանելով, չգիտեմ՝ «ում շունն է», դրա դեմ պայքարում էր «պինցետով հանելով ու դեզինֆեկցիա անելով, էդ ամենը թույլ էր տվել, որ մեր երկրում կորոնավիրուսն այնպիսի տեմպերով ծաղկի, որ արտակարգ դրությունը թույլ տա մի քիչ մեղմել տարածման տեմպերը։ Բայց գլոբալ առումով ո՛չ տեմպը կարողացան կոտրել, ո՛չ էլ դեմն առնել»,- ասում է բժիշկը։ Սակայն ամեն ինչում կարելի՞ է մեղադրել կառավարությանը, եթե ժողովուրդը ցածր ինքնագիտակցություն է դրսեւորում ու Զատկին հարյուրներով լցվում է սուպերմարկետներ։ Խնդիր չկա՝ Զատի՞կ է, անհրաժեշտ է ուժեղացված ծառայություն, անհրաժեշտ է, որ ոստիկանները փողոցում քաղաքացիներից անձնագիր ու լրացման թերթիկ հարցնելու փոխարեն կանգնեն սուպերմարկետի դիմաց ու քաղաքացիներին 10-10 ներս թողնեն կամ կանգնեն խանութում ու գնորդներին ստիպեն պահպանել սոցիալական հեռավորություն։ «Եվ մի հարց էլ՝ ինչո՞ւ այլ հարցերում պետությունը կարող է օգտագործել ոստիկանական ուժեր, կարգուկանոն սահմանել որեւէ հավաքի ու ցույցի նկատմամբ, բայց այս դեպքում չի կարող»։
 

Աղբյուր` Hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>