Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Կառավարությունն ընդունում է միջոցառումներ, որոնք փաստացի անիմաստ են

Ապրիլի 13-ին Կառավարությունը հանրային բազմաթիվ դիմումներից և բողոքներից հետո ընդունեց Համաճարակի սոցիալական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որով փետրվարին մինչև 10 000 դրամի բնական գազ սպառած, և մինչև 5000 դրամի էլեկտրականություն սպառած ընտանիքիներին տալիս է միանվագ փոխհատուցում՝ այդ գումարի 50%-ի չափով։

Քանի որ համարյա բոլորս էլ բնական գազ ենք օգտագործում, և անխտիր բոլորս էլեկտրականություն, մենք մոտավորապես գիտենք, թե այս թվերը ինչ են նշանակում։ Ձմեռային ամիսներին, նույնիսկ համեմատաբար տաք ձմեռվա պայմաններում, բնակարանի մեկ քառակուսի մետրի հաշվարկով ամսեկան սպառվում է մոտ 400-500 դրամի գազ` ջեռուցման, տաք ջրի և գազոջախի վրա, եթե ընտանիքը այլընտրանքային միջոցներ (փայտ, արևային տաքացուցիչներ) չի օգտագործում։ Ուստի 10 000 շեմը վերաբերվում է կամ այն ընտանիքներին, որոնք ապրում են մոտ 25 քառակուսի մետր բնակտարածքի վրա (ինչը հազվադեպ է), կամ նրանց, որոնք համարյա գազ չեն սպառում (օրինակ, փայտ են վառում), կամ էլ նրանց, որոնք նորմայից 2-3 անգամ քիչ գազ են վառում, քանի որ ընդհանրապես ծայր աղքատ են, և ստիպված ապրում են ցրտի մեջ։

Ստացվում է, որ այս միջոցառումը վերաբերվում է միայն ծայր աղքատ ընտանիքներին, որոնք Հայաստանում ընտանիքների մոտ 2-3% են կազմում կամ էլ նրանց, ովքեր պրակտիկորեն գազից չեն օգտվում, և փաստացի ևս բան չեն շահի։ Գազից օգտվող ընտանիքների ճնշող մեծամասնության համար այս միջոցառումը բացարձակ անհետևանք է, և մարդիկ, եթե նույնիսկ աղքատության մեջ են, միևնույն է ձմեռային ամիսներին ավելի շատ գազ են սպառում, քան Կառավրության կողմից սահմանված տարօրինակ շեմը, և արդյունքում որևէ աջակցություն հիմա չեն ստանա։

Կարծում եմ, որ Կառավարությունում կան և՛ մասնագետներ, ովքեր սա ճշգրիտ պատկերացնում են, և՛ թվեր, և՛ հաշվարկներ, պարզապես Կառավարությունը, փորձելով հնարավոր բոլոր ձևերով միջոցներ խնայել, արդյունքում ընդունում է միջոցառումներ, որոնք փաստացի անիմաստ են, և ավելի շատ դժգոհություն են ստեղծելու մարդկանց ճնշող մեծամասնության մոտ, որոնք այդ միջոցառումից որևէ կերպ չեն օգտվելու, քան գոհունակություն այն փոքրաթիվ մարդկանց մոտ, որոնք կօգտվեն։ Եթե նաև հաշվի առնենք, որ այս միջոցառման առավելագույն օժանդակությունը ընտանիքին ընդամենը 7500 դրամ է, և խոսքը գնում է երկրում բնակվող մոտ 800 000 ընտանիքներից լավագույն դեպքում մի քանի տասնյակ հազարի մասին, ապա պարզ է, որ այս միջոցառումը ավելի շատ "գալոչկա" դնելու նպատակ ունի, և նրա միջոցով տրամադրված իրական աջակցությունը բոլոր ընտանիքներին միասին վերցված չի գերազանցի 1 միլիոն ԱՄՆ դոլարը (իսկ գուցե և պակաս), որն այս ճգնաժամի համատեքստում, ոչ էական թիվ է։

Կարծում եմ, որ Կառավարությունը պետք է վերանայի այս տարօրինակ մոտեցումը, և աջակցության շեմը բարձրացնի առնվազն 3-4 անգամ, այդ դեպքում այն կվերաբերվի էական թվով ընտանիքների, և մեր քաղաքացիները շոշափելի ազդեցություն կտեսնեն։ Այն ընտանիքներին էլ, որոնց էներգակիրների սպառումը հիմա կազմում է 15000 դրամից պակաս, ընդհանարապես պետք է տրամադրել 100%-ով փոխհատուցում, քանի որ դրանք ծայր աղքատության մեջ գտնվող մարդիկ են, որոնց շատերին համաճարակը ընդհանարապես զրկել է գոյության վերջին միջոցներից։ Մինչ այժմ, Կառավարությունը բազմաթիվ հարցերի արձագանքել է ուշացումով և կիսատ-պռատ՝ հուսով եմ սակայն, որ այս դեպքում հանրային արձագանքը կստիպի վերանայել այս միջոցառումը, և իրական օժանդակություն տրամադրել դժվարության մեջ հայտնված մեր համաքաղաքացիներին։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>