Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ)
24
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է

Իշխանությունը կորցրեց հասարակությանը համախմբելու և ատելության խոսքին վերջ տալու հնարավորությունը

«Փաստ» թերթը գրում. «Համավարակի տարածումը որոշակիորեն դանդաղեցրել է քաղաքական զարգացումների ընթացքը, սակայն ընդհանուր քաղաքական մթնոլորտի փոփոխություն չի նկատվում։ Խնդիրն այն է, որ պետության առաջ ծառացած խնդիրների կոմպլեքսը պետք է հնարավորություն տար առժամանակ մի կողմ դնել քաղաքական մոտեցումները և համախմբել հանրությանը։

Սակայն իշխանություններին պատել է սեփական անսխալականության զգացումը, նրանց մեծամտությունը հասել է այնտեղ, որ իրենց թվում է՝ եթե հանրության մեծամասնության վստահությանն արժանացած իրենց քաղաքական ուժը ընդառաջ քայլ կատարի մյուս քաղաքական դերակատարների ուղղությամբ և հաշվի նստի նրանց քննադատությունների ու առաջարկների հետ, ապա դա կընկալվի որպես թուլություն։

Դա գալիս է նաև կառավարության վարած քաղաքականությունից, որի հիմքում դրված է ոչ թե աշխատանքի արդյունավետությունը, այլ ինչքան հնարավոր է ընդդիմադիրներին ու ընդդիմախոսներին սևացնելը, սեփական իրավացիությունն ու անսխալականությունը ցույց տալը և, ըստ այդմ, սեփական վարկանիշը հնարավորինս փրկելը։

Եվ դա է պատճառը, որ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերների ու ասուլիսների ժամանակ ավելի շատ հիշում է նախկիններին, քան խոսում է ապագայի տեսլականի ու սեփական նախաձեռնությունների մասին։

Իսկ եթե խոսում է գործող կառավարության որևէ ծրագրի մասին, ապա անպայման փորձում է համեմատվել նախկինների հետ՝ թեկուզ 0,00001 տոկոսանոց որևէ առավելություն գտնելով:

Սակայն վարչապետը չի տեսնում սեփական թերացումները։ Մասնավորապես խոսքը վերաբերում է քաղաքականության մեջ ատելության և թշնամանքի երևույթի արմատավորմանը։

Բացի այն, որ իշխանությունները իրենց քաղաքական մրցակիցների նկատմամբ հանրային թշնամանք բորբոքելու համար գործի են դնում ֆեյքերի ֆաբրիկաները, ատելության խոսքեր են հնչում նաև բարձրաստիճան պաշտոնյաների և ԱԺ պատգամավորների շուրթերից։

Ու ամենազարմանալին այն է, որ իշխանությունները շատ զգայուն են իրենց հասցեին արված յուրաքանչյուր թթու խոսքի նկատմամբ, սակայն իրենց հոգը չէ, թե ինչ կասվի մյուսների հասցեին։ Կարճ ասած՝ իշխանությունները տեսնում են ուրիշի աչքի շյուղը, սակայն հրաժարվում են տեսնել իրենց աչքի գերանը։

Վերջին ուղիղ եթերի ժամանակ էլ, երբ վարչապետը պատասխանում էր ամենաշատ հավանումներ ստացած հարցերին, անդրադարձավ իր ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումներին և ըստ այդմ ծանրացավ նաև անձնական բնույթի վիրավորանքների, կեղծ լուրերի վրա։

Վարչապետը մասնավորապես նշեց, որ եթե ծաղրանկարների, հայհոյանքների համար «պատժեն», կլինի ժողովրդավարության ոտնահարում, ուստի իր կողմից անելիք չի տեսնում, անելիքը հանրության դաշտում է։

Վարչապետը իր անելիքի բացակայության մասին թերևս հիշատակեց այն պատճառով, որ սոցցանցերում հայհոյանքներ ու ատելություն են տարածում առաջին հերթին իր կողմնակիցները և իրենց կողմից քաղաքական մանիպուլյացիայի համար օգտագործվող ֆեյքերը։ Այլապես վարչապետը կանդրադառնար ոչ միայն իրեն և իր ընտանիքին վիրավորող հրապարակումներին և մեկնաբանություններին, այլև ընդդիմադիր գործիչների արժանապատվությունը ոտնահարող ֆեյքային գրոհներին և ընդհանուր ատելության մթնոլորտին»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>