Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Ե՞րբ է կորոնավիրուսը հաղթում մարդուն

Մինչև մարդու կյանքի ու առողջության համար լրջագույն վտանգ ներկայացնելը, կորոնավիրուսը հաղթահարում է երեք պատնեշ։

1․ Կառավարության պատնեշը

Երբ կառավարությունը քամահրանքով է վերաբերվում խնդրին, երբ պետության ղեկավարությունն ապաշնորհ է, ոչ կոմպետենտ և անգրագետ, կորոնավիրուսը հեշտությամբ հաղթահարում է առաջին պատնեշը, հասնում մեծ թվով մարդկանց ու անցնում իր սև գործին։

Վարակի տարածումը կառավարելու և համաճարակային բռնկում թույլ չտալու լավագույն օրինակներից են Թայվանը, Չեռնոգորիան։ Վատագույն օրինակները՝ Իտալիա, Իսպանիա, ԱՄՆ։

Հարավային Կորեայում կանխարգելման գործողություններն այնքան էլ լավ չիրականացվեցին, բայց հետագայում կառավարությունն ամեն ինչ վերցրեց իր վերահսկողության տակ։ Արդյունքները տպավորիչ են։ Բանալին թեստերի մեծ քանակի և կարանտինային ռեժիմի կիրառման մեջ է։

2․ Առողջապահական համակարգի պատնեշը

Երբ պետության մեջ բարձիթողի վիճակ է և ռիսկերի վատ կառավարում, այդ դեպքում վարակվածների ու ծանր հիվանդների քանակը գերազանցում է պայքարելու հնարավորությունները։ Արդյունքում առողջապահական համակարգը կոլապսի է ենթարկվում ոչ թե հիվանդության բարդության, այլ հիվանդների քանակի պատճառով։

Երբ թոքերի արհեստական օդափոխման սարքերը չեն հերիքում, բժիշկները դառնում են ոչ թե բուժողներ, այլ հիվանդների տեսակավորողներ։

Կարանտինային ռեժիմի բուն նպատակը վարակի քանակային բռնկում թույլ չտալն է։

Առողջապահական համակարգի փլուզում թույլ չտվեց վարակի աղբյուր հանդիսացող Չինաստանը։ Կիրառվեցին շատ կոշտ քայլեր։

Գերմանիայի առողջապահական համակարգը նույնպես չփլուզվեց վարակվածների մեծ քանակի դեպքում։

Վատագույն օրինակները կրկին Իտալիան և Իսպանիան են։

3․ Իմունային համակարգի պատնեշը

Երբ պետությունը ձախողում է ռիսկերի կառավարումն ու պատճառ դառնում առողջապահական համակարգի փլուզման, վերջին պատնեշը մնում է մարդու իմունային համակարգն ու բնական ճանապարհով (հիվանդանալ–լավանալ–իմունային համակարգ ձեռք բերել) հանրային իմունային պատնեշ ձևավորելը։

Եթե վերջին հույսը մնում է այս պատնեշը, ապա դրա գինը շատ բարձր է լինում։ Իտալիայի, Իսպանիայի, ԱՄՆ–ի օրինակը բոլորիս աչքի առաջ է։ Բելառուսն ու Շվեդիան գնում են այդ նույն ճանապարհով։

Անգլիան Իտալիայի ու Շվեդիայի արանքում է հայտնվել իր քաղաքականությամբ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզանում առաջին պատնեշը կորոնավիրուսը շատ հեշտ հաղթահարեց։ Պատնեշ չկար էլ։ Կար վիրուսի հետ գործընկերային հարաբերություն։

Նիկոլ Փաշինյանն իր քարոզներով նպաստեց մարդկանց մեծ խմբերով հավաքվելուն։ «Կորոնավիրուսն ում շունն է» ծրագրի շրջանակներում կանխարգելիչ միջոցառումներն ամբողջությամբ ձախողվեցին, ռիսկերի կառավարումը գրեթե զրոյական էր։ Դա է պատճառը, որ վարակվածներ/բնակչության քանակ հարաբերակցության մեջ մենք ԱՊՀ տարածքում առաջատարներից ենք։

Արտակարգ դրությունը շատ ուշացումով հայտարարվեց, բայց անգամ դրանից հետո կառավարման որակն այն չէ (իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրարամերժ հայտարարություններ են անում)։ Միայն Մարտունու հիվանդանոցում տեղի ունեցածը հերիք է, որպեսզի կարծիք կազմենք, թե ինչպիսին է հակահամաճարակային քաղաքականության որակը Հայաստանում։

Կա մտավախություն, որ ապաշնորհ կառավարումը կարող է փլուզել մեր առողջապահական համակարգը։ Դա թույլ չտալու համար պետք է լրջորեն կպնել գործին։ Մի կարգով բարձրացնել թեստավորման քանակը, կարգ ու կանոն հաստատել մարդկանց կուտակումների վայրերում (խանութներ, բանկեր և այլն)։ Շատ դեպքերում նույնիսկ տարրական դիմակ կրելու կանոնը չի պահպանվում, էլ ուր մնաց, թե լուրջ միջոցառումները նորմալ կազմակերպվեն։

Եթե կառավարությունն իրականում առաջնորդվում է «ով մեռնի, ով սաղ մնա» կարգախոսով, ապա դա շատ թանկ է նստելու թե՛ մեր ժողովրդի, թե՛ իշխանության վրա։

Վիրուսը կանցնի կգնա, բայց հաշիվ պահանջելու իրավունքը մնալու է։ Աշխարհի բոլոր կառավարությունները պատասխան են տալու իրենց արածի ու չարածի համար։ Գլուխներ են թռնելու։ Մեր թավշյա տղաներն ու աղջիկները ևս չեն խուսափելու ծանր հարցերի պատասխանելուց ու քաղաքական պատասխանատվությունից։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>