«Դեռևս պարզ չեն բոլոր վարակակիրների անունները․ ուղղակի դադարեցրե՛ք շփումները». Մարտունու համայնքապետ
Դիտել նաև
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Ռեժիմն ինձ հետապնդելու նոր թեմա է մտածել․ Հովհաննես Ավետիսյան
Մահացել է վերլուծաբան Արմեն Դուլյանը
Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանի հորդորը. «Չնայած կորոնավիրուսի դեմ պայքարելու մեր բոլոր ջանքերին և նախազգուշացումներին` ցավոք, արդեն Գեղարքունիքի մարզում էլ ունենք կորոնավիրուսի հաստատված դեպք, իսկ եթե կա թեկուզ մեկ դեպք, ուրեմն` մեզնից և ոչ մեկը ապահովագրված չէ, և գուցե այս պահին նա համարվում է վիրուսի վարակը տարածող շղթայական օղակներից մեկը։ Դեռևս պարզ չեն այն բոլոր վարակակիր անձանց անունները, այդ իսկ պատճառով ուղղակի դադարեցրե՛ք շփումները և առաջին ախտանշանների դեպքում (բարձր ջերմություն, շնչարգելություն, հազ, հևոց) դիմե՛ք բժշկի։ Այսօրվանից խստագույնս պահպանել բոլոր ընդունված նախապաշտպանական միցոցները։ Ոստիկանությունը հետևելու է և կիրառելու է տուգանքի բոլոր գործիքները՝ քաղաքացիների զգոնությունը բարձր պահելու համար»:

