Իրկուտսկում հոգեբուժական հիվանդանոցից փախուստից առաջ հիվանդները պատանդ են վերցրել բուժքրոջը. Տեսանյութ
Ռուսաստանում Իրկուտսկի շրջանային հոգեբուժական հիվանդանոցի վեց հիվանդ փախել են բուժհաստատությունից, որից հետո ոստիկանությունը հետախուզում է հայտարարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր գիշերը ոստիկանության բաժնի հերթապահ մասը հաղորդագրություն է ստացել Իրկուտսկի № 1 շրջանային հոգեբուժական հիվանդանոցի բուժանձնակազմից վեց քաղաքացիների փախուստի վերաբերյալ բուժհաստատությունից», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը գործողություններ է իրականացնում նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հիվանդները՝ 19-28 տարեկան են:
Zham.am

