Մի զարմացեք, երբ գյուղացին հողից հետ է քաշվում...
Բոլորը հիմա մատնացույց են արել գյուղացուն, թե բա չի աշխատում, անբան է դարձել, հողերը չի մշակում և այլն...
Գյուղացին որակյալ սերմացու ձեռք բերելու, հողը վարելու, ցանելու, բուժումները տալու, պարարտացնելու, ջրելու և բերքը հավաքելու համար կատարում է հսկայական ծախսեր: Իսկ այդ գումարը գյուղացին չունի, չունի, քանի որ բերքը հավաքելուց հետո, փոխանակ այն վաճառի այնպիսի գնով, որ և՛ ծախսը հանի, և՛ իր ընտանիքի մեկ տարվա մինիմալ կենցաղային հարցերը լուծի, և՛ հաջորդ տարվա աշխատանքներին գումար պահի, բերքը կամ թափում է, կամ ջրի գնով, խնդրելով , մի կերպ վաճառում...
Մի զարմացեք, երբ գյուղացին հողից հետ է քաշվում...
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

