«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Հենց այս փուլում գազի սակագնի նվազեցման համար Ռուսաստանին դիմելը մարադյորություն է․ Կոլերով

«Գազի սակագների նվազեցման հարցը հենց այս փուլում է բարձրացվել, քանի որ շուկայում կա ճգնաժամային իրավիճակ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ռուսական գազի սակագինը Հայաստանի համար իջեցնելու շուրջ հայ-ռուսական բանակցությունների վերսկսմանը, դրանց հնարավոր ելքին և բանակցությունների քաղաքական ու տնտեսական բովանդակությանը։

Հիշեցնենք, մարտի 31-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Այս հարցը քննարկվել էր վերջերս նաև Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցի ընթացքում, ըստ բելառուսական պաշտոնական հաղորդագրության։ Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում որևէ խոսք այդ մասին չկար։

Ի տարբերություն Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցի՝ օրերս Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում, այս անգամ՝ ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության, քննարկվել էր Հայաստան մատակարարվող գազի գինը և Հայաստանի հայտը, ու այս դեպքում զրույցի գազային հատվածը բացակայում էր Կրեմլի տարածած հաղորդագրությունից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմը ՌԴ-ին դիմել է 2 բաղադրիչով՝ սակագնի իջեցում և առևտրի իրականացում ազգային արժույթով, այսինքն՝ դոլարի փոխարեն՝ ռուբլով։

Մոդեստ Կոլերովն ասաց, որ հարցը պետք է քննարկվի միմիայն «Գազպրոմ»-ի հետ՝ տնտեսական մակարդակում, ուստի փորձերը՝ դրանց հաղորդել քաղաքական հնչեղություն և նշանակություն, ըստ նրա՝ գալիս է բացառապես Հայաստանից։

Մեր հստակեցմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ծավալուն ուղիղ եթերներից մեկի ժամանակ ասել է, որ սա իսկապես տնտեսական հարց է, և կարիք չկա այն քաղաքականացնել, Կոլերովն արձագանքեց՝ ասելով, որ տնտեսական հարցը, այսինքն՝ տուրբուլենտ իրավիճակն էներգետիկ շուկայում օգտագործվում է այն նպատակով, որպեսզի ստացվեն օգուտներ։

«Այսինքն, իհարկե, մաքուր տնտեսական հարց է, բայց կիրառվում է բացառապես քաղաքական կոնտեքստ, և պարզապես ցույց տալ, որ դա բացառապես տնտեսական հարց է, պետք չէ, քանի որ այդ հարցն արտացոլում է էներգետիկ շուկայում առկա տուրբուլենտ իրավիճակը։ Անկեղծ ասած, կողքից դա այնքան էլ քաղաքական քայլ, մոտեցում չի երևակվում, քանի որ էներգետիկ շուկայում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, և հենց այս պահին ինչ-որ մեկը ցանկանում է դրանից օգտվել։ Բայց ախր հիմարներ ընդհանրապես չկան։ Հայաստանը ցանկանում է օգտվել քաղաքական, համաճարակային, ճգնաժամային իրավիճակից, որպեսզի լավացնի իր էներգետիկ հավասարակշռությունը։ Եթե այդ հարցը մաքուր տնտեսական է, այն հենց այս փուլում չէր բարձրացվի, այն հենց հիմա է բարձրացվել, քանի որ շուկայում կա ճգնաժամային իրավիճակ։ Այսինքն՝ արջը սկսեց կաղալ, և իր բարի ընկերներն ասում են․ «Լսիր, արջ, ինչո՞ւ ես միայն մեկ ոտքով կաղում, արի երկրորդ ոտքով էլ կաղա, իսկ մենք քեզ դրա համար կգովաբանենք»։ Այսպես է դա ընկալվում, դա մարադյորություն է»,- նման կարծիք հայտնեց Կոլերովը։

Ըստ նրա՝ ինչ-որ մարդկանց թվում է, որ այս հարցի քննարկումը Հայաստան-Բելառուս ձևաչափում ամրապնդում է իրենց դիրքերը։ Սակայն, ինչպես ասաց Կոլերովը՝ այս իրավիճակին կողքից հետևող յուրաքանչյուրի համար տեսանելի է, որ դա կլոունադա է։

«Լուկաշենկոն վաղուց վերածվել է Ժիրինովսկիի նման գործչի, ի դեպ, Ժիրինովսկին արդեն 30 տարի հաջող կերպով իրականացնում է իր պոպուլիստական դերակատարությունը, իսկ ոչ թատերական իրավիճակներում նա շատ խելացի, փորձառու և հասկացող մարդ է: Իսկ Լուկաշենկոյի մասին նույնը չենք կարող ասել, քանի որ նա իր լեզվի գերին է՝ զգացմունքային, նրա քաղաքականության պատճառով Բելառուսը ճգնաժամի մեջ է: Լուկաշենկոն հեռացող էություն է, կոնֆլիկտային մարդ, մարդ, ում մոտ, ինչպես մենք ենք ասում՝ «շաբաթվա յոթ օրն ուրբաթ է»: Եվ նման մարդու հետ գործընկերություն անելը նշանակում է՝ սեփական անձին չհարգել»,- նշեց Կոլերովը։

168am-ի դիտարկմանը, թե Բելառուսն առաջին հերթին՝ Ռուսաստանի գործընկերն է և Հայաստանի ԵԱՏՄ շրջանակում գործընկերը, Կոլերովն ասաց, որ Ռուսաստանը դատապարտված է գործ ունենալ Լուկաշենկոյի հետ։

«Մենք Բելառուսի հետ գործընկերային հարաբերություններ ունենք, որը գործընկերային երկիր է, իսկ Հայաստանի՞ն ինչու է դա պետք։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ԵԱՏՄ շրջանակում կան ընթացակարգեր՝ համաձայնեցնելու տնտեսական բնույթի վեճերը, տարաձայնությունները, իսկ երբ կա Բելառուսի հետ սեպարատ խոսակցություն այդ թեմայով, դա արդեն ԵԱՏՄ չէ, դա երկկողմ սեպարատ խոսակցություն է։ Ըստ իս, այդ ձևաչափը, որպես այս հարցում սեփական դիրքերն ամրապնդող գործոն, անլուրջ և ոչ հասուն մոտեցում է, ինչպես և փորձը՝ օգտվել շուկայի ճգնաժամային իրավիճակից՝ գազի սակագների վերանայման պահանջ ներկայացնելով»,- ասաց Կոլերովը։

Այնուամենայնիվ, վերլուծաբանի կարծիքով՝ «Գազպրոմ»-ի կողմից կլինի բացառապես տնտեսական պատասխան։ «Ընկերությունը կփորձի հասկանալ՝ կարո՞ղ է իրեն նման բան թույլ տալ, թե՞ ոչ։ Ինչպես գիտեք, ի տարբերություն նավթի, գազը բիրժային ապրանք չէ, այն չունի մեկ ընդհանուր համաշխարհային շուկա, գազն ունի պայմանագրային, տարածաշրջանային գներ։ Իմ ընկալումն այնպիսին է, որ չպետք է սակագները բոլոր երկրների համար կախված լինեն համաշխարհային միտումներից»,- ասաց Կոլերովը։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում կարծիքները, որ գազի սակագները Հայաստանի համար կարող են դառնալ լողացող, այսինքն՝ փոփոխվեն՝ մշտապես հաշվի առնելով էներգետիկ շուկայի միտումները, Կոլերովը պատասխանեց, որ այդ հարցը չի կարող մանրամասն վերլուծել։ «Ծանոթ եմ այդ վերլուծություններին, բայց ես դրա մասնագետը չեմ։ Ես այդքան խելացի չեմ»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>