Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Ավետարան ըստ Լենայի

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրառման շուրջ աղմուկը չի դադարում։ Բոլոր փորձերը` մոռացության տալ, շտկել, ձախողվում են։ Ցավոտ տեղին է կպել, շատերին է կպել՝ մանավանդ այսօր։

Իրականում Լենան ասել է ճշմարտությունը, փոխանցել է իր թիմի ներքին տրամադրությունները։ Ասել է հավաքական կարծիքը։ Լենայի գրառման մեջ ամենասկանդալայինը ոչ թե բուն գրառումն է, այլ թիմակիցների անձնավորված աջակցությունը։ Միակ տրամաբանական հարցը հետևյալն է՝ նրանք մտածում են այդպե՞ս, թե՞ նրանք չեն մտածում՝ պարզապես։

Լենան բացահայտում է մտածողության դեֆեկտ, արժեհամակարգի դեֆեկտ. 500 հազար աշխատավարձը չարքաշ գոյության համար է։

Հարց Լենային և նրա 87 ոչ չարքաշ ընկերներին ու կառավարության ոչ նվիրյալներին։

  1. Որքա՞ն է ստանում բանակի սպան, առաջին գծում կանգնած հրամանատարը։ Նա հաստատ աշխատում է ավելի շատ, և ավելի կարևոր գործ է անում։
  2. Որքա՞ն է ստանում ուսուցիչը, դասախոսը, բժիշկը, գիտնականը:
  3. Որքա՞ն է Ձեր կառավարության տրամադրած օժանդակության չափը այսօր աշխատանքը կորցրած ընտանքիներին՝ 26 հազա՞ր, 50 հազա՞ր, երբեմն հարյո՞ւր։
  4. Որքա՞ն գումար է աշխատում, ըստ Ձեր ղեկավարի, գոյություն չունեցող օրավարձով աշխատողը։

Լենան ու իր թիմը սկսել են Հայաստանը տեսնել հարմարավետ աշխատասենյակների և մեքենաների պատուհաններից։

Այսօրվա տնտեսական ցնցումների, պարզ մարդկային ողբերգությունների պայմաններում կարողանալ նման բա՞ն ասել և ստանալ թիմակիցների աջակցությո՞ւնը։

Փաստորեն, 30 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրում  նախարարների աշխատավարձը 800 հազար դրամից դարձնում են 1 միլիոն 500 հազար դրամ, փոխնախարարների աշխատավարձը՝ 562 հազար դրամից ՝ 1 միլիոն 60 հազար դրամ կամ գլխավոր քարտուղարների աշխատավարձը 595 հազար դրամից 870 հազար դրամ՝ այն էլ գաղտնի հրամանով, որովհետև 500 հազար դրամով աշխատելը, ըստ ԱԺ փոխնախագահի, մարդկանց մտավոր ու ֆիզիկական կարողությունների շահագործում կլինի։

Մի ուշագրավ բան էլ․ Լենան համեստորեն շրջանցեց վարչապետին։ Չարքաշության նշաձողը կանգնեց նախարարի մակարդակում։ Կարող էր հանգիստ ասել, որ ուղղաթիռով ֆռֆռալը մտավոր ու ֆիզիկական կարողությունների շահագործում է, և ժողովրդի վարչապետին տիեզերանավ է պետք։

Իրականում պետք է լիներ լրիվ հակառակը.

Հեղափոխական թիմը վաղուց արդեն /առավել ևս՝ հիմա/ պետք է հրաժարված լիներ կենտկոմական ամառանոցներից, հանգստի փակ զոնաներից, մեծաքանակ սպասարկող անձնակազմերից, ճոխության մյուս անիմաստ դրսևորումներից։ Թե չէ ստացվում է՝ թեզը, որ Հայաստանում իրական հեղափոխություն չի եղել և նոր պիտի լինի, ճիշտ է։ Մտածողության, բարքերի հեղափոխություն։

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>