Փակ համարից զանգահարում են՝ տպավորություն ստեղծելով, թե իբր վարչապետն է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․«Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորոււթյուն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց:
Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին»:

