Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան
2
Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը․ «Հրապարակ» ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան «Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան

Արտակարգ դրությունը երկարաձգու՞մ են մինչև մայիսի 14-ը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը 30 օրով՝ 2020 թվականի ապրիլի 14-ից մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17.00 ժամկետով: Համապատասխան որոշման նախագիծը արդեն ներքին շրջանառության մեջ է դրված: Ըստ այդ նախագծի, շարունակելու են գործել նախկին որոշմամբ սահմանված սահմանափակումները, եթե այլ բան նախատեսված չեն:

«Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, ինչպես նաև սույն որոշումն ընդունելու դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված վարակի դեպքերի թվի աճը, հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը և դրա պահպանվելը, որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ընթացքում կիրառված՝ կանխարգելիչ հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմանների և ռեժիմի պահպանման, բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների իրականացումը շարունակելու անհրաժեշտությունից,

հաշվի առնելով, որ 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ընթացքում կիրառված միջոցառումներն ու սահմանափակումները զգալի ազդեցություն են ունեցել վարակի տարածման դեպքերը նվազեցնելու գործում,

հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 120-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորում է երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում և այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել և Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, 

հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու, որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար, 

նկատի ունենալով այն, որ վարակի տարածման սահմանների և դրանով վարակված անձանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների շարունակական իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի (հոդված 31), հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի (հոդված 33) անձնական տվյալների պաշտպանության իրավունքի (հոդված 34), ազատ տեղաշարժվելու իրավունքի (հոդված 40), կարծիքի արտահայտման ազատության (հոդված 42), հավաքների ազատության (հոդված 44), տնտեսական գործունեության ազատության (հոդված 59), սեփականության իրավունքի (հոդված 60) և արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,

հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը՝ նույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 30 օրով` 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

որոշման 1-ին կետում «2020 թվականի մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը ժամը 17:00-ն» բառերը փոխարինել «2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն» բառերով.

2) որոշման 7-րդ կետում «հավելվածի» բառը փոխարինել «հավելվածների» բառով.

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են գործել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությամբ ընթացքում կիրառված միջոցառումներն ու սահմանափակումները, եթե այլ բան նախատեսված չէ սույն որոշմամբ»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>