Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

ԱԱԾ-ում Հակոբ Ճաղարյանի անցկացրած ժամերն «անամպ» չեն անցել. նրան բաց տեքստով զգուշացրել են

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք առավոտյան զանգահարել էինք վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական, երեկ աշխատանքից ազատված Հակոբ Ճաղարյանին, ում երեկ հրավիրել էին ԱԱԾ։ Նա խուսափել էր հստակ պատասխանելուց, ասել էր՝ այո, հրավիրել են, մեր ԱԱԾ-ն է, գնալու եմ։ Մինչ նա ԱԱԾ-ում էր, նրա կինը՝ Զարուհի Մուրադյանը, տագնապած ստատուս էր գրել․ «Տասնյակ զանգեր, նամակներ հեռվից եւ մոտիկից ստանում եմ այս օրերին ի զորակցություն մեր ընտանիքին։ Հարյուրավոր լրագրողներ են զանգում․․․ սակայն լուռ են եւ անհաղորդ իմ բոլոր այն ընկերները, որոնք հիմա իշխանության մեջ են․․․ երեւի արդեն նախկին ընկերները... 5 րոպեից կլրանա 2 ժամը, որ Հակոբը մտել է ԱԱԾ, հույս ունեմ՝ դուրս կգա»:

Սակայն որքան մեծ էր մեր զարմանքը, երբ դրանից մեկ ժամ անց ստատուս գրեց Հակոբ Ճաղարյանը՝ գովաբանելով եւ իր՝ ԱԱԾ-ում անցկացրած ժամերը  ներկայացնելով որպես հրաշք զրույցի, խորհրդատվության, կիրթ մարդկանց հետ շփվելու ժամեր, իսկ լրագրողներին մեղադրելով իր անձով հետաքրքրվելու եւ իրեն պաշտպանել փորձելու համար։

Նա գրել է․ «Չգիտեմ, թե ինչն է իմ՝ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը: Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տեւողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում: Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի  պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը եւ իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը:

Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձեւերն ու օրինական հիմքերը: Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը: ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները եւ կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարեւորությունը: Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ: Այսքանը»։

Մենք փորձեցինք կապվել պարոն Ճաղարյանի հետ՝ հասկանալու, թե ինչ զրույց է ընթացել ԱԱԾ-ում, այդ ինչ արժեքավոր խորհրդատվություն է մատուցել ինքը անվտանգության աշխատողներին, եւ ինչքանով են ԱԱԾ գործառույթների մեջ տեղավորվում ավիացիան եւ Ճաղարյանի խորհուրդները։ Սակայն, ցավոք սրտի, նա այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին։

Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ իրականում այդքան «անամպ» չեն անցել ԱԱԾ-ում նրա անցկացրած ժամերը։ Ճիշտ հակառակը՝ բավականին կոշտ խոսակցություն է ընթացել, որի ժամանակ բաց տեքստով նրան ասել են, որ եթե առաջիկա ասուլիսի ժամանակ հրապարակի հայկական ավիացիայի վերաբերյալ իր կազմած զեկույցի մանրամասները, ապա նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ «ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իրեն հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները հրապարակելու» հիմքով։

Եվ մի զգուշացում էլ, որը փոխանցել են իշխանության բարձր օղակների անունից՝ Տաթեւիկ Ռեւազյանի դեմ ասված ամեն խոսքը խստորեն կպատժվի։ Այս տեղեկությունները պրն Ճաղարյանից ճշտելու հնարավորություն մենք չունեցանք, սակայն եթե առաջիկայում նրա հռետորաբանությունը մեղմանա, եթե նա իր կազմած զեկույցի մանրամասները չներկայացնի հանրությանը եւ դադարեցնի Տաթեւիկ Ռեւազյանին ուղղված քննադատությունը, կնշանակի՝ մեր տեղեկությունները  համապատասխանում են իրականությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>