Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկ է վիրահատվել. Արմեն Մուրադյանը մանրամասնում է
Դիտել նաև
«Դավաճանը թող այլ տեղերում դավաճաններ չփնտրի»․ ուղիղ միացում՝ «Մայր Հայաստան»-ի գրասենյակից
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել
Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ)
ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը:
Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ` արդեն ժպտում է:
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին, դուք լավագույններից եք:
Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»:

