Բռնցքամարտ. Արթուր Հովհաննիսյանն ու Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալ են նվաճել
Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են իրենց ելույթները:
Կիսաեզրափակիչ դուրս եկած 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն (նկարում) ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն են կրել և արժանացել բրոնզե մեդալի։
Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 7 մարզիկով։