Բոչելին Սբ Զատկին ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենա Միլանի դատարկ տաճարում
Իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ Անտոնիո Բոչելին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենա Միլանի տաճարում՝ «սեր ու հույս» ուղարկելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող Իտալիայի բնակչությանը, գրում է Daily Mail պարբերականը։
Հայտնի է, որ Բոչելիին կընկերակցի միայն տաճարի երգեհոնահար Էմանուել Վիանելին՝ կատարելով Մարիամ Աստվածածնին նվիրված «Ավե Մարիա»-ն։
Համերգը կհեռարձակվի Բոչեիլիի YouTube-յան տեսաալիքում՝ ապրիլի 12-ին ժամը 17։00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00-ին)։
Zham.am