Ադրբեջանամետ Մաքսիմ Շևչենկոյին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով
Ռուսաստանցի լրագրող Մաքսիմ Շևչենկոյի մոտ, որը հայտնի է իր ադրբեջանամետ մոտեցումներով, կորոնավիրուս է կասկածվում: Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը՝ հղելով լրագրողի գրառմանը սոցկայքում:
«Հայտնվեցի հիվանդանոցում թոքերի երկկողմանի բորբոքումով... մեկ շաբաթյա ջերմությունից՝ 38-39, հակաբիոտիկների կուրսից և բժշկի հինգ այցերից հետո: Ոչ մեկ թոքերում ոչինչ չի լսել... Երբ ջերմությունն իջավ, որոշեցի մասնավոր կլինիկայում ԿՏ անել... Այնտեղ նկատեցին թոքերի բորբոքում: Ռենտգենը ոչինչ ցույց չի տալիս: Շտապ օգնությունը տարավ հիվանդանոց», - գրել է նա:
Շևչենկոն կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դեռ հայտնի չէ:
Zham.am