Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Կոմունիզմի միմիկրիան Հայաստանում

«Երբ ունեցվածքը կենտրոնանում է մեկ տեղ, ժողովուրդը տարանջատվում է։ Երբ ունեցվածքը տարանջատվում է շատերի մոտ, ապա ժողովուրդը միավորվում է»։

Կոնֆուցիոս

 

Հայկական «հեղափոխության» աշխարհայացքային հենքը դժվար է հասկանալ, քանի որ որևէ արժեքային թեզ չի հայտարարվել, սակայն կարևոր է հասկանալ, թե այն ողջունած բազմությունն ինչպես է այն հասկացել և ինչ սպասելիքներ է ունեցել: Դա այն մտավոր աշխատանքն է, որը Հայաստանում չկատարվեց: Գաղափարախոսություն և գաղափարախոսներ չունեցող «հեղափոխությունը» մնաց այդպես էլ չհիմնավորված ու չպարզաբանված, որի հետևանքները գուցե մոտ ապագայում տեսնենք:

 

«Արդարության չափորոշիչը չի կարող լինել ձայների մեծամասնությունը»:

Ֆրիդրիխ Շիլլեր

 

Խարհրդային Միությունում համարվում էր, որ Հայաստանն այն հանրապետություններից էր, որտեղ կոմունիզմի գաղափարները չեն արմատանում յուրահատուկ ազգային կերտվածքի պատճառով։ Հայաստանում, իրոք, ծաղկում էր կաշառակերությունն ու սպեկուլյացիան, գործում էին «ցեխավիկները»՝ թաքնված մասնավոր արտադրամասեր ունեցող անձինք։ Կոմունիստական գաղափարախոսությանն էլ քչերն էին լուրջ վերաբերվում, իսկ ազատություններն էլ ավելի լայն էին, քան մյուս հանրապետություններում։ Մեզ համարում էին առևտրական ազգ և ստիպված որոշ բաներ հանդուրժում էին, ինչը չէր հանդուրժվում մյուս հանրապետություններում (գուցե բացի Վրաստանից)։ Մի խոսքով, բոլորը ձև էին անում, սակայն ով կարողանում էր, հնարավորությունների սահամաններում, շրջանցում էր ազատությունները սահմանափակող օրենքները։ Դրա համար կար տեսակետ, որ եթե չլինեին կոմունիստական կարգերը, ապա Հայաստանը բոլորից լավ կբարգավաճեր: Կար նաև պատմական փորձը, երբ 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին հայկական կապիտալը հեգեմոնիա էր հաստատել ողջ Կովկասում, ինչը նաև հակահայկական տրամադրություններ էր սերմանում։

 

«Մասնավոր սեփականությունը ազատությունների գլխավոր գրավականն է, այն էլ ոչ միայն նրանց համար, ովքեր ունեն սեփականություն, այլև նրանց համար, ովքեր դա չունեն»։

Ֆրիդրիխ Հայեկ

 

Կա համոզմունք, որ 2018-ի իշխանափախության հիմնական պատճառը ընտրությունների հանդեպ անվստահությունն էր, որի պատճառով ժողովրդի ձայնը առոչինչ էր, իսկ իշխանությունը` հակաժողովրդական: Չենք վիճարկում այդ թեզերը, սակայն կյանքը ցույց տվեց, որ արդար ընտրությունները նույնպես կուտակված խնդիրների սպեղանի չեն: Գործող կառավարությունը պարբերաբար դիմում է ժողովրդին, փորձում է սիրաշահել նրան, սակայն սկզբնական ոգևորությանը գալիս է փոխարինելու համընդհանուր դժգոհությունը: Սակայն ինչո՞ւ է դժգոհում ժողովուրդը իր «սրտի կառավարությունից», դեռ պետք է հասկանալ:

 

«Յուրաքանչյուրին տալ ցանկալին, կնաշանակեր ցանկանալ արդարություն, բայց հանգել քաոսի»:

Ֆրիդրիխ Նիցշե

 

2018 թվականի մոդելի «հեղափոխականների» հիմնական հռետորաբանությունը արդարությունը վերականգնելն էր, որն արտահայտվում է կարճ, բայց խոսուն կարգախոսով. «կոպեկ առ կապեկ վերադարձնել թալանածը», իսկ դիմադրողներին «փռել ասֆալտին»: Ենթադրվում է, որ թալանածը պետք է վերադարձվի ժողովրդին: Ազգային ունեցվածքի արդար վերաբաշխումը, թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարն այսօրվա «հեղափոխականների» հիմնական ու գուցե միակ խոստումն է: Դասական առումով դա բոլշևիկների կարգախոսն է, սակայն առանց մարքսիզմի տեսության ու ապագայի նախագծի: Դա գռեհիկ ու պարզունակ մարքսիզմ է, որի նպատակը հանրությանը դուր գալն է և դրա դիմաց իշխելու իրավունք ստանալը: Պատահական չէ, որ «հեղափոխության» օրերին «առաջնորդները» ցուցադրում էին իրենց համեստ ապրելակերպը, վարկերով գնված փոշեկուլները և այլն. «մենք ձեզանից մեկն ենք»:

 

«Ընդհանուր սեփականությունը երկպառակտությունների մայրն է»։

Լատինական ասացվածք

 

Արդյունքն այն էր, որ մարդիկ սպասում էին կուլակաթափությունների, ունեցվածքի բռնագանձումների և դրանց «արդար վերաբաշխմանը», սակայն «արդարության» նման դրևորումը չի կատարվում: Ձևավորվել է խավ, որը «բարձր» իշխանության հանդեպ լոյալության համար բյուջեի հաշվին պարգևավճարներ է ստանում, իսկ երկու տարվա իշխանությունը չի հանգեցրել որևէ էական օրենսդրական փոփոխության, որևէ դատական գործ իր հանգուցալուծմանը չի հասցրել, իսկ պետական համակարգում ամենաթողություն է ու մասնագիտական սնանկություն:

 

«Չկա սեփականություն՝ առանց ազատության և չկա ազատություն՝ առանց անվտանգության»։

Դյուպոն դե Նեմուր

 

Պարզ է, որ 1990-ական թվականներից սկսած հանրային ունեցվածքը հափշտակվել է ետկոմունիստական վերնախավի կողմից, պարզ է, որ իրականում եղել է թալան, կոռուպցիա, պետական պաշտոնների չարաշահում, կատարվել են պետական հանցագործություններ և այլն: Այդ ամենը մենք լավ գիտենք: Գիտենք նաև, որ դրան մասնակցել են հազարավոր մարդիկ՝ յուրաքանչյուրն ըստ իր ունակությունների ու հնարավորությունների: Պարզ է նաև, որ այն ժամանակվա քաղաքական համակարգը ծառայում էր կոլեկտիվ հանցագործությունը պարտակելուն, իսկ իշխանությունը պետք է ծառայեր նման մարդկանց: Այդպիսին է իրականությունը․ բոլոր ետխորհրդային երկրներում և մարդկանց մոտ իրոք կա արդարությունը վերականգնելու պահանջ: Սակայն խնդիրն այն է, թե այդ արդարությունը ինչպես է վերականգնվելու և այդ «վերականգնելուց» հետո մենք ինչ ենք ունենալու:

 

«Կառավարությունը չունի որևէ մի այլ նպատակ, քան ապահովել սեփականության իրավունքը»։

Ջոն Լոկ

 

Պահի դիլեման այն է, որ առանց սեփականության անձեռնմխելիության չի կարող լինել օրինական պետություն, չեն կարող գործել մարդու իրավունքները, չի կարող լինել արդար ու անկախ դատական համակարգ և առհասարակ չի կարող լինել որևէ զարգացում, և դրանից տուժելու են բոլորը՝ և՛ «թալանողները», և՛ «թալանվածները»:

 

«Քաղաքացիական հասարակության իրական հիմնադիրն եղել է այն մարդը, ով առաջինն է ցանկապատել իր հողամասը»։

Ժան Ժակ Ռուսո

 

Սա է այն հիմնական խնդիրը, որը պետք է լուծեր իրական հեղափոխությունը՝ հաստատել սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, որը կլիներ ընդունելի ողջ հասարակության համար: Դա բարդագույն խնդիր է՝ մի կողմից հանրության մոտ առաջացնել արդարության վերականգման զգացողությունը, մյուս կողմից չավիրել արդեն իսկ եղած տնտեսությունը:

 

«Սեփականության իրավունքը թույլ է տալիս մարդուն հնձել այնտեղ, որտեղ ցանել է»։

Անգլիական ասացվածք

 

Դա չի կատարվում և այս առումով կարելի է արդեն իսկ պնդել, որ «հեղափոխությունը» ոչ միայն տապալված է, այլև «հեղափոխականների» կողմից չի էլ հասկացվել դրա հիմնական առաքելությունը: Փոխարենը շարունակվում է «հեղափոխական» պոպուլիզմը և դեմագոգիան, որի միակ նպատակը ժամանակ ձգելն է մինչև իրավիճակն իր հանգուցալուծմանը հասնի՝ միգուցե տարերային կերպով: Իսկ նման հանգուցալուծումն ավելի վատ հետևանքներ է կարող ունենալ, քան այն, ինչն ունենք հիմա:

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>