Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Կոչ եմ անում Կառավարությանը՝ Հայաստան տարհանել սեփական քաղաքացիներին

Վերջին մի քանի օրերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում համաճարակի տարածման և տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների կասեցման արդյունքում, մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք աշխատում էին այնտեղ, հայտնվել են անելանելի վիճակում, առանց գոյության միջոցների, և ստիպված են փորձել հետ վերադառնալ Հայաստան, դժվարին ժամանակներն տանը անցկացնելու, և հետագայում հետ վերադառնալու հույսով։

Այս պայմաններում, շատ կարևոր է Կառավարության համակարգված աշխատանքը՝ սեփական քաղաքացիներին կազմակերպված տեղափոխելու, նրանց սահմանին պարտադիր թեստավորելու, հիվանդներին անմիջապես մեկուսացնելու, մնացած բոլորի համար կարանտին կազմակերպելու համար։ Սա բխում է մեր բոլորի հանրային շահից, քանի որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում կուտակված, հուսահատության եզրին գտնվող, իրար գլխի խմբված հազարավոր մարդիկ իրենք պարարտ հող են հանդիսանում վարակի տարածման համար։ Այստեղ մի քանի օրվա հապաղումը կարող է բերել նրան, որ մենք ստանանք հումանիտար աղետ՝ մի քանի հազար վարակակիրներով, որոնց կամ պետք է ընդունել շատ ավելի վատ վիճակում, և կամ նույնիսկ ավելի վատ՝ թողնել Ռուսաստանի իշխանությունների հույսին, փաստացի լքելով սեփական քաղաքացիներին։

Ցավոք, ինչպես և պարբերաբար ականատես ենք լինում այս համաճարակի ընթացքում, ՀՀ Կառավարությունը մինչև երեկ որդեգրել էր ջայլամի քաղաքանություն, ենթադրելով, որ խնդիրը ինքն իրենով կլուծվի, և որևէ գործողություն չձեռնարկելով՝ սեփական քաղաքացիներին կազմակերպված Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։ Միայն Մոսկվայի տարբեր հայկական կազմակերպությունների և Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերը, հանրային աճող բողոքը, և նաև ռուսաստանյան իշխանությունների գիտակցությունը՝ խուսափել սեփական տարածքում այսպսիսի անկառավարելի իրավիճակի զարգացումից, հարկադրեց Հայաստանի իշխանություններին երկուշաբթի օրվանից սկսած օրական մեկ չվերթ ընդունել Դոմոդեդովո օդանավակայանից։ Սակայն պահանջարկը շատ ավելին է, այս պահին պետք է առնվազն 10-15 չվերթներով օդանավակայանի տարածքից Հայաստան տեղափոխել այնտեղ կուտակված մարդկանց, և դրանով խուսափել հումանիտար աղետից;

Այս դժվարին վիճակը, հերթական անգամ ի ցույց դնելով Կառավարության արտակարգ իրավիճակներ կառավարելու անպատրաստությունը, միևնույն ժամանակ, ևս մեկ անգամ վեր հանեց մեր ազգի բազմաթիվ զավակների լավագույն մարդկային որակները։ Մեծ կազմակերպական աշխատանք իրականացրեց Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը, ինչը թույլ տվեց իրավիճակը առնվազն վերցնել վերահսկողության տակ։ Մեր մի շարք գործարարներ անվճար տրամադրեցին հյուրանոցային տարածքներ՝ մարդկանց կացարանով ապահովելու համար։ Մի քանի այլ բարերարներ մեր կարիքավոր հայրենակիցներին մոտ երկու հարյուր անվճար վերադարձի տոմս տրամադրեցին, մեր ընտանիքը ևս մասնակցեց այդ մասով։ Մոսկվայի երիտասարդական հայկական կազմակերպությունները մի քանի օր աշխատեցին մարդկանց հետ՝ հոգալու նրանց առաջին կարիքները, և լինելու նրանց կողքին դժվարին պահին։ Սա իսկապես մարդկային համերաշխության և համագործակցության մեծ օրինակ էր, և ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր սեփական ջանքերով և միջոցներով օգնեցին անելանելի կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։

Քանի որ իրավիճակը դեռ չի հանգուցալուծված, ես նաև կոչ եմ անում Կառավարությանը՝ անհապաղ վերցնել այն իր պատասխանատվության տակ, և կազմակերպված կերպով Հայաստան տարհանել սեփական քաղաքացիներին։ Ռուսաստանյան մի շարք ավիաընկերություններ պատրաստ են թռիչքներ իրականացնել, Հայաստանում էլ այս պահին կան բազմաթիվ ազատ հյուրանոցային տարածքներ, որոնք հնարավորություն են տալիս խելամիտ կարանտին կազմակերել, արագ թեստավորման կարողություններ ևս կան։ Հայրենիքի արժեքը սեփական քաղաքացուն գնահատելու մեջ է, և հենց այսպիսի դժվարին վիճակներում է պարզ դառնում՝ ինչպիսի Հայրենիք ունենք մենք, և որքանով է այն սեփական քաղաքացուն գնահատում։ Մինչ այդ, առողջություն և համբերություն եմ ցանկանում մեր բոլոր հայրենակիցներին, այս իրավիճակը անփորձանք հանգուցալուծելու հույսով։

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>