«Ցիրկի ձին»
Չգիտեմ՝ մայրս ումից էր լսել, բայց շահամոլ մարդու մասին միշտ մի լավ խոսք ուներ՝ «ցիրկի ձի»: Որ հարցնեիր․ կասեր. «Մինչև չամիչ չտաս՝ չի խրխնջա»:
Հիմա մոտս էն տպավորությունն է, թե երկրում անշահախնդիր մարդ չի մնացել, որ պաշտոն ստանձնի, պաշտոնյաներին էլ «չամիչ» (պարգևավճար) պետք է տանք, որ չգողանան: Ցավալին այն է, որ թեև անշահախնդիր մարդիկ շատ կան, բայց «ցիրկի ձիերի» գոյությունն արդարացվում ու գովազդվում է անձամբ վարչապետի կողմից:
Արդյոք բոլոր պաշտոնյաները կիսո՞ւմ են վարչապետի կարծիքը, թե՞ ուղղակի լուռ ընդունում են «չամիչը»:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից