Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

ԱԺ քննիչ հանձնաժողովն ընդամենն արհեստական կառույց է և բացահայտ սպասարկում է Նիկոլի իշխանությանը

Նիկոլի տրամաբանության համաձայն՝ նորմալ է, որ մարտական գեներալին «քննի» միջինից ցածր մակարդակ ունեցող, քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող մի աղջնակ, կամ բանակից խուսափած մի երիտասարդ:
Ուրիշ է, երբ հոշոտում է թշնամին, և ուրի՜շ... երբ դավում է բարեկամդ...

Մի քանի օր առաջ TV5-ի եթերով հանրության դատին ներկայացվեց մի փաստագրական ֆիլմ, որը ներկայացնում էր Ապրիլյան պատերազմի դեռևս մեզ բոլորիս անհայտ կողմը, այսպես ասած՝ «Ապրիլյանի հակառակ կողմը»։ Ֆիլմում իրենց վերլուծություններն ու կարծիքները ներկայացրեցին ու մանրամասներ հրապարակեցին ապրիլյան պատերազմի օրերի ՀՀ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու այդ օրերին անմիջական մարտական գործողություններ իրականացրած զինվորականները։ Մոտ երկու ժամ տևողության ֆիլմը տվեց շատ հարցերի պատասխաններ, որոնք մինչ օրս համարվում էին «փակ տեղեկատվություն»։ Դիտելով ֆիլմը՝ միանգամից պարզ է դառնում, որ խորքային ու մանրակրկիտ մասնագիտական վերլուծություն է կատարվել, թե մեր առավելությունները և բացթողումներն այդ օրերին որոնք էին։ Միանշանակ է, որ բոլոր բանակները հաջողությունների կողքին ունենում են նաև բացթողումներ, դրանք կազմակերպչական են, տեխնիկական են, նաև մասնագիտական, և կապված պատասխանատվության հետ: Այդ վերլուծությունները հիմք են հանդիսացել ՀՀ մարտական պատրաստվածության զարգացման, կառուցվածքային փոփոխությունների և նաև սպառազինման առումով: Դիտելով ֆիլմը՝ պարզ է դառնում նաև այն, որ այս մեկ տարվա ընթացքում քննիչ հանձնաժողովում ուղղակի «ջուր են ծեծել», քանի որ, ինչպես իրենց խոսքում քանիցս նշեցին 2016-ի գործընթացներում ներգրավված գեներալները, տեղի ունեցածը հայկական բանակի փայլուն հաղթանակ է եղել, չնայած նրան, որ ցավալիորեն եղել են նաև մարդկային կորուստներ։ Միանշանակ բոլորս շատ հաճախ ենք հանդիպում այնպիսի երևույթների, երբ որոշակի իրադարձություններից հետո տեղեկատվական դաշտ են «իջեցվում» տարբեր տիպի մանիպուլյատիվ միֆեր ու լեգենդներ, որոնց շուրջ հետագայում սկսում են տեղի ունենալ տարբեր ենթատեքստեր պարունակող քաղաքական շահարկումներ․ Ապիրլյան պատերազմը բացառություն չէր։ Փաստն այն է, որ Ապրիլյան պատերազմում արձանագրված հաջողությունների առաջնային պատասխանատուն Երևանի քաղաքական ղեկավարությունն է։ Որքան էլ քննադատեն ու զրպարտեն ՀՀ երորդ Նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա քաղաքական թիմին, բայց, այնուամենայնիվ, 2016 թ․-ին մենք կարողացանք խուսափել մեծագույն աղետից, և խուսափումն այդ առաջին հերթին՝ Նախագահ Ս.Սարգսյանի նվաճումն էր։ Ըստ էության հաղթանակ կարելի է անվանել այն իրավիճակը, երբ ստեղծված անելանելի ու ցուգցվանգային իրավիճակում նվազագույն կորուստներով կարողանում ես հակադարձել թշնամուդ։ Այսօր արդեն ունենք մի իրավիճակ, երբ ժամանակին ասեկոսեների մակարդակի շշուկների հիման վրա երկրի ղեկավարությունը խորհրդարանում հատուկ հանձնաժողով է ստեղծել, որպեսզի վերոնշյալ հարցերի վերաբերյալ, և ոչ միայն՝ դրանց, պարզաբանումներ ստանան։ Նիկոլը այս քննիչ հանձնաժողովի գործիքակազմն օգտագործում է նախկին իշխանությունների նկատմամբ ճնշումներ բանեցնելու և ապրիլյան քառօրյայի ժամանակ ղեկավար կազմին հերթական անգամ ստորացնելու համար։ Նիկոլի տրամաբանության համաձայն՝ նորմալ է, որ մարտական գեներալին «քննի» միջինից ցածր մակարդակ ունեցող, քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող մի աղջնակ, կամ բանակից խուսափած մի երիտասարդ, ովքեր բախտի բերմամբ հայտնվելով ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում՝ պատգամավոր են դարձել։ Ապրիլյան քննիչ հանձնաժողովն ընդամենն իմիտացիոն բնույթ ունեցող մի կառույց է, որը Նիկոլի և Անդրանիկի համար քաղաքական իրավիճակային հարցեր լուծելու միջոց է։ Իր ստեղծման հենց սկզբից պարզ դարձավ, որ այս հանձնաժողովն ուղղակի արհեստական մի գործիք է, որն օրվա իշխանությունը որպես մահակ պահում է իր ձեռքում՝ նման զգայուն թեմայով՝ իր քաղաքական նպատակների համար հերթական շահարկման գործընթացն ապահովելու համար։ Այլապես ինչպե՞ս կարելի է ստեղծել մի հանձնաժողով, որն ակնհայտորեն քաղաքական մարմին է, չկան պրոֆեսիոնալ մասնագետներ ու փորձագետներ, որոնք կարողանան համապատասխան ուսումնասիրություն անել․ հավաքվել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մի խումբ, և փորձում են զուտ նեղ զինվորական ու ստրատեգիական հարցերի վերաբերյալ եզրակացություններ ու գնահատականներ հնչեցնել։ Ամփոփելով՝ կարող ենք ամրագրել մի առանցքային փաստ․ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում հնչած պարզաբանումները, ներկայացված հանգամանալից ու բովանդակային մեկնաբանությունները եկան ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն ընդամենն արհեստական կառույց է և բացահայտ սպասարկում է Նիկոլի իշխանությանը, սա ուղղակիորեն բարոյական ապտակ էր Անդրանիկի ամպագոռգոռ հայտարարություններին ու հերյուրանքներին։

Հ.Գ. Հիշողության թարմացում.
Պատերազմական գործողություններից մի քանի շաբաթ անց ազգաբնակչության շրջանում սկսեցին տարբեր տիպի խոսակցություններն առ այն, որ «զինվորները փամփուշտ չեն ունեցել, կռվել են բահերով», «տանկերում դիզվառելիքի փոխարեն՝ ջուր է լցված եղել», «Խաչատուրովը բիլյադի պարտիան չի թողել, երբ իմացել է հարձակման մասին», «սպաները զինվորներին դիրքերում թողել են միայնակ», «մեր զոհերի թիվը մի քանի հարյուր է եղել, ժողովրդից թաքուն են պահել» և նմանօրինակ տմարդի ու հակահայկական շահարկումներ։
Դիտելով ֆիլմը հասկանալի է դառնում, որ բանական տրամաբանություն ունեցող մարդու մոտ այս ամենը լսելուց հետո միանգամից գալիս է այն միտքը, որ այս տեղեկատվությունն ակնհայտ մանիպուլյացիա է և իրականության հետ աղերս ունենալ չի կարող, սակայն, ցավոք, հանրության մոտ միշտ չէ, որ հաղթում է առողջ բանականությունն ու դատողությունը։ Հենց դա էր պատճառը, որ «Օվերտոնի պատուհանի» չափորոշիչներին համապատասխան՝ ամեն ինչ պատրաստ էր ժողովրդի մոտ ատելության չափաբաժինն ունենալու համար։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>