Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Չկարողանալով լուծել սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրները՝ իշխանությունը մտադիր է երկիրը հանել կարանտինային վիճակից. Անդրանիկ Թևանյան

Հասկանալի էր, որ Հայաստանը չէր կարող շրջանցել կորոնավիրուսի ներթափանցումը, բայց պետք է կառավարելի դարձնել ռիսկերը։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

 «Կառավարությունը տապալել է կանխարգելման փուլը և փաստացի նպաստել են նրան, որ կորոնավիրուսը տարածվի։ Երբ արդեն հայտնի էր, որ կարող է լինել կորոնավիրուսի առկայություն Հայաստանում, իշխանությունը մարդկանց խմբերով հավաքում էին և հանրաքվեի հետ կապված ատելության քարոզ էր իրականացվում։ Եթե այս փուլում չգնա կոնկրետ քայլեր իրականացնելու ճանապարհով, ցավոք սրտի, կարող ենք դառնալ տարածաշրջանային Իտալիա»,- նշեց նա։ Հայաստանում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 833 դեպք, իսկ Ադրբեջանում վարակվածների թիվը 584 է, Վրաստանում՝ 188։

«Տարածաշրջանում արդեն դարձել ենք առաջատարներից, իհարկե, վատ իմաստով։ Սա այն դեպքում, երբ մենք փաստացի ավելի քիչ բնակչություն ունենք, քան Վրաստանը, մեր սահմաններն ավելի փակ են եղել մինչև այս ճգնաժամային վիճակը և Վրաստան 4 անգամ ավելի զբոսաշրջիկ է այցելել։ Այսինքն, վիճակը Հայաստանի Կառավարության անգործությամբ է պայմանավորված»,- նկատեց Անդրանիկ Թևանյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ավելի շատ վերաբերում էր վերահսկելի հասարակություն ձևավորելուն, քան հենց կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։

 «Երբ Կառավարությունը քաղաքացուն առաջարկում է մնալ տանը, դա նշանակում, որ Կառավարությունն ինքը 24 ժամ պետք է աշխատի։ Աշխատանքը նշանակում է լայնամասշտաբ թեստավորում, առաջին հերթին ռիսկային խմբում գտնվող տարեցների, անմիջապես նրանց մեկուսացման քաղաքականություն իրականացվի։ Երկրի ղեկավարը կարող է արտակարգ իրավիճակի պայմաններում իրեն թույլ տալ ժամերով «հեռախոսային հանրահավաքներ» կազմակերպել, կամ ժամերով լայվեր ապահովել, սա խոսում է այն մասին, որ Կառավարությունը չի աշխատում»,- ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավարը։

 Կորորանվիրուսի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման համար, ըստ Անդրանիկ Թևանյանի՝ պետությունը պետք է կարողանա բյուջետային վերաձևավորում իրականացնել հենց այս օրերին։ Պետք է կրճատել բոլոր այն ոլորների ծախսերը, որոնք այս պահին արդյունավետ և հեռանկարային չեն։

«Պարգևավճարների մասին ընդհանրապես պետք է մոռանան պաշտոնյաները, ովքեր հայտարարում են՝ գալիս ենք հանուն ժողովրդի աշխատելու, բայց ժողովրդի հարկերից գոյացած միջոցներով իրենց պարգևատրումներ են ապահովում։ Վերնախավի համար բյուջետային կրճատումներ պետք է իրականացվեն 1/3-ի չափով։ Գումարած «Իմ քայլի»՝ «Այո»-ի համար հավաքած միջոցները, երբ իրենք պետական ռեկետ էին արել մասնավոր բիզնեսից։ Այդ ամբողջ գումարները պետք է ուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Մարդկանց գրպաններ պետք է գումար հասցնեն իշխանությունները, շատերի, հատկապես՝ օրավարձով աշխատողների համար կենաց մահու խնդիր է առաջանալու»,- նշեց նա։

Ճգնաժամից դուրս գալու, տնտեսական վիճակի կայունացման համար, Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ իշխանությունները պետք է միջոցներ ներգրավեն միջազգային ֆինանսական կազմակերպություններից։

«Այսօր 100-ից ավելի պետություն կռիվ է տալիս Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից գումարներ բերելու համար։ ՀԲ-ից մեզ տրված 3 մլն դոլարը շատ չնչին գումար է, մեկ բնակչի հաշվով փաստացի 1 դոլար է հասել։ Սրանով հարց չի լուծվելու երբ տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլարների ծրագրեր են պոկում պետությունները հանուն իրենց երկրի տնտեսական կոլափսից դուրս բերելու»,- ասաց նա։

 Անդրանիկ Թևանյանը նկատում է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են վերացնել սահմանափակումները, քանի որ չեն կարողանում լուծել դրանց հետևանքով քաղաքացիների համար առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները։

«Ապաշնորհությունը և ոչ կոմպետենտ վիճակը բերում է նրան, որ իշխանությունները լուծումներ չեն կարողանում առաջարկել տնտեսական և սոցիալական վիճակի մեղմման համար։ Ես միտում եմ տեսնում, ուզում են հող նախապատրաստել, որ դուրս բերեն երկիրը կարանտինային վիճակից՝ զուգահեռաբար պատրաստ չլինելով վիրուսային նոր օջախների բռնկմանը։ Փաստացի, ուզում են իրենց սկբնական ծայրահեղությանը վերադառնալ՝ բանի տեղ պետք չէ դնել վիրուսին, գնացեք, ամեն մեկդ ձեր գլուխը պահեք, ինչ ուզում եք արեք։ Սա կարծում եմ՝ երկրորդ հանցագործությունն է լինելու ՀՀ քաղաքացիների հանդեպ և դրա համար մարդիկ կոնկրետ քրեական պատասխանատվության կենթարկվեն, եթե այդպիսի արկածախնդիր և անհեռատես քայլերի գնան»,- նշեց «Պոլիտէկոնոմիայի» ղեկավարը։

Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարությունը սահմանափակումների մեղմացման կարող է գնալ։ Նման հայտարարության առիթ էր հանդիսացել նախօրեին կորոնավիրուսի դեպքերի քիչ թիվը՝ 263 թեստից 11-ն էր դրական եղել․ «Եթե առաջիկա օրերին ևս կորոնավիրուսի քիչ դեպքեր արձանագրվեն, նշանակում է՝ մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և արդեն մտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին»,- ասել էր վարչապետը։ Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>