Այս իշխանություններն իրենց անճարությունն ապացուցում են վայրկյան առ վայրկյան անշեղորեն վատթարացնելով ժողովրդի կենսամակարդակը
Գազի գինը...
Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ գազի գինը սովորական առևտրային հարաբերություն չէ, այլ դա ցուցիչն է տվյալ երկրի և ՌԴ հարաբերությունների:
Այս իշխանություններն իրենց անճարությունն ապացուցում են վայրկյան առ վայրկյան անշեղորեն վատթարացնելով ժողովրդի կենսամակարդակը:
Յուրաքանչյուր իշխանության միակ և կարևորագույն հոգսը իր քաղաքացիների կյանքը բարեկեցիկ դարձնելն է, կրկնում եմ բարեկեցիկ, ո՛չ երջանիկ, ո՛չ հպարտ, այլ բարեկեցիկ, մնացած բառերը շինծու են և հորինված են մարդկանց շեղել դառը իրականությունից:
Հիմա Հայաստանի քաղաքացիների համար գազը թանկանում է, և դա ուղիղ ցուցիչն է, որ չնայած մեր պոպուլիստ իշխանությունը հայ-ռուսական հարաբերությունները որակում է՝ աննախադեպ, սակայն ավելի վատ չի եղել:
Այս իավիճակում, երբ երկիրը կանգնած է սովի շեմին, երբ պետք է բարեկամական կապերի, միջանձնային հարաբերություների շնորհիվ Ռուսաստանի հետ գալ պայմանավորվածության, որ օգնության ձեռք մեկնի, պարենի արտահանումը գոնե մեր երկրի համար թույլատրի և չբարձրացնի գազի գինը, ինչ են անում այս անբանները՝ սպասարկում են իրենց վրեժն ու անձնական շահը:
Հուշում եմ նաև լուծումը՝ Հայատանում ձեր ճղճիմ ու փոքրհոգի պահվածքի պատճառով կա քաղաքական բանտարկյալ, ով ի զորու է երկիրը հանել այս վիճակից՝ հանուն մեր ժողովրդի, հանուն ձեր երեխաների վաղվա օրվա վայրկյան առաջ գնացեք Երևան-Կենտրոն ՔԿՀ և խնդրեք Նախագահ Քոչարյանից ներողություն ու խնդրեք, որ գա ու կարգավորի, այլապես սերունդների անեծքի տակ եք մնալու...
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

