Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման համակարգը տապալված է. օրական 200-300 թեստը անլուրջ է, պետք է կտրուկ մեծացնել ծավալները. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աշխարհի բոլոր երկրներում մեծ մասամբ տարվում է միասնական քաղաքականություն համաճարակի դեմ։ Քայլերը, որոնք իրականացնում են իշխանությունները, տեղավորվում են նույն տրամաբանության մեջ՝ «լոքդաուն», մեկուսացում, շփման և տեղաշարժման սահմանափակումներ, առողջապահական համակարգի մոբիլիզացում և թեսթավորում։

Այս քայլերի ամբողջականությամբ հնարավոր է դառնում զսպել համաճարակի ծավալները և ունենալ կառավարելի վիճակ։

Բայց այս շղթայի կարևոր օղակներից որևէ մեկի խափանումը կարող է էապես նվազեցնել արդյունավետությունը, մյուս ջանքերը դարձնել անօգուտ։ Տարբեր պետություններում կարող են տապալվել տարբեր օղակներ։

Հայաստանում խիստ մտահոգիչ է թեսթավորման քանակը։ Դրանից բխում են նաև որակական ցուցանիշները՝ ինչ միջավայրում, ինչ ծավալներով, ինչ տեղեկատվություն ենք ստանում ամենօրյա թեսթերի վերլուծությունից։

Խոսենք փաստերով. ամենօրյա պաշտոնական հաղորդագրությունից մենք իմանում ենք, թե քանի նոր հիվանդ կա՝ քանի դրական թեսթ և ընդհանրապես՝ համաճարակից ի վեր, քանի՛ բացասական թեսթ է ստացվել։ Դժվար չէ մի քանի օրվա ցուցանիշները համեմատելով՝ ստանալ կարևոր մի թիվ՝ օրական արված թեսթերի քանակը։

Այսպես.

5. 04. 2020 Հերքվել է 367, hաստատվել է 52. Ընդհանուր արվել է 419 թեսթ:
4.04.2020 Հերքվել է 219, hաստատվել է 34. Ընդհանուր արվել է 253 թեսթ
03.04.2020 Հերքվել է 318, hաստատվել է 73, Ընդհանուր արվել է 391 թեսթ
2.02.2020 Հերքվել է 236, հաստատվել է 92, Ընդհանուր արվել է 328 թեսթ

1.02.2020 Հերքվել է 171, հաստատվել է 39. Ընդհանուր արվել է 210 թեսթ
31.03.2020 Հերքվել է 317, հաստատվել է 50. Ընդհանուր արվել է 367 թեսթ
30.03.2020 Հերքվել է 162, հաստատվել է 58. Ընդհանուր արվել է 220 թեսթ

Սրանք վերջին օրերի թեսթերի քանակն ու արդյունքներն են։ Թեսթավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող մեր երկրում համաճարակի իրական պատկերը տալ։

Մենք չենք կարող ճիշտ որոշումներ կայացնել՝ ուժեղացնել, թե մեղմել սահմանափակումները, գտնել առողջապահության և տնտեսության կոլապսի միջև ինչ-որ բանական բալանս։ Մենք չենք կարող փաստարկված կանխատեսումներ անել, ռիսկեր հաշվել։

Դրանք շատ փոքր թվով թեսթեր են, որոնց մի մասը, ի դեպ, անց է կացվում մեկուսացվածների շրջանում, որպես կրկնակի թեսթ՝ լավացողների շրջանում։ Բայց մենք բաց ենք թողնում ընդհանուր պոպուլյացիան և իրական պատկերը չունենք առանց սիմպտոմ կամ շատ թեթև ընթացքով հիվանդների քանակի մասին, ովքեր վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրն են։

Համեմատության համար. Ադրբեջանում ապրիլի 4-ի պաշտոնական տեղեկատվությամբ մեկ օրում արվել է 3800 թեստ։ Իսկ համաճարակից ի վեր՝ մոտ 42 000:
Ստացվում է, որ Ադրբեջանում մեկ օրում արվում է ավելի շատ թեստ, քան Հայաստանում ողջ համաճարակի ընթացքում։ Սա աբսուրդ է։

Նույնիսկ, եթե համարենք, որ ադրբեջական տվյալներն ուռճացված են, միևնույն է, աշխարհում տենդենցը գնում է հնարավորինս մեծ քանակի թեսթավորման ուղղությամբ։ Մեծ թվով թեսթավորումը չափազաց կարևոր է համաճարակի դեմ պայքարի համար։ Այս ամիսների ընթացքում նման եզրակացության է եկել աշխարհը։

Մեզ մոտ թվերը ոչ թե փոքր են, այլ թերևս կարելի է խոսել թեսթավորման համակարգի տապալման մասին։ 200-300 թեսթը Հայաստանի համար՝ համաճարակի այս փուլում, անլուրջ է։ Այն իրական տեղեկատվություն չի պարունակում։ Ինչու և ով է տապալել այդ գործը, այս պահի քննարկելու թեմա չէ։ Ժամանակը չէ, դա հետո։ Իսկ հիմա օր առաջ ցանկացած ճանապարհով պետք է թեսթեր բերել և կտրուկ մեծացնել ծավալները։ Աշխարհը արդեն գնում է նոր սերնդի թեսթերի կիրառման փուլին, մենք դեռ բավարարվում ենք մեր թվերով։ Վերահսկման նոր օրենքները, տեղաշարժման սահմանափակումները, հայ IT-ի մասնագետների նոր հավելվածները. այդ ամենը լավ է, բայց թեսթավորման համակարգը տապալելու դեպքում՝ երկրորդական։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>