Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Ասացեք խնդրեմ` ի՞նչն է փոխվելու

«Աշխարհը փոխվելու է...», «նոր աշխարհ...», «նոր աշխարհակարգ...», '’Reset...'’, ‘’Restart...'', «աշխարհն ու պետությունները այլևս չեն լինելու նախկինը...», «նոր կորոնավիրուսը անդառնալիորեն փոխել է աշխարհը...», նույնիսկ` «...կորոնավիրուսը եկավ փրկելու աշխարհը...», «մարդիկ կվերարժևորեն կյանքը...», և այլն, և այլն...
Սրանք են համաշխարհային տեղեկատվական հիստերիային և «պանդեմիկ» մղձավանջին ուղեկցող (ինչ-որ տեղ` նաև սնուցող) ամենամոդայիկ ձևակերպումները: Բոլորն էլ մի ընդհանրություն ունեն` հստակ չի նշվում, թե ի՞նչն է փոխվելու, ինչքա՞ն է տևելու «փոխված» իրավիճակը, և փոխվելուց հետո ինչպիսի՞ն է լինելու աշխարհը:

Մի կողմ թողնենք այս ամենի տնտեսաքաղաքական պատճառներն ու դավադրապաշտական վարկածները:
Հայտնի է, որ պարտադրված հուզական ֆոնի վրա շատ մարդիկ առանց երկար-բարակ մտածելու կարող են հավատալ և իրենց ենթագիտակցության մեջ ամրապնդել ցանկացած միտք և իրողությունների հետ աղերսներ չունեցող ցանկացած տեղեկություն: Դրան զուգահեռ, պետք է հաշվի առնել այն, որ երբ որևէ խոսք կրկնում են շատերը, և այն բավարար չափով ու փաստարկված չի հերքվում, պարզաբանվում, կամ հակադարձվում, ապա այն վերածվում է անքննարկելի իրողության` չլինելով այդպիսին: Այդ է պատճառը, որ այս կարգի (և ոչ միայն այս կարգի) որևէ դարձվածք, միտք, արտահայտություն ևս` ընդունվում է, որպես վերջին ճշմարտություն:
Այսուհանդերձ, բազմաթիվ հարցերի պատասխանները մինչ այժմ կարծես միայն պաթետիկ են, անորոշ և վերացական:

Եվ այսպես, ի՞նչն է փոխվելու...
Այո, մի գուցե փոփոխվի աշխարհի հիմնական դերակատար կենտրոնների միջև հավասարակշռությունը, միգուցե...
Միգուցե ինչ-որ միություններ խարխլվեն կամ` առավել ամրապնդվեն, մի գուցե...

Չի բացառվում, որ մի քանի երկրներում կվերանայվեն գաղափարական և արժեքային առաջնայնությունները, իսկ դրանց արդյունքում նաև պետական քաղաքական համակարգերի, զարգացման ուղղությունների և համագործակցության գերակայությունների հարցերը: Մի գուցե...

Հնարավոր է նաև, որ այս ամենին հետևի խաղաղ և արդյունավետ գոյատևման փուլ: Հնարավոր է` չի բացառվում: Երկարատև, թե կարճատև` այսօր դժվար է ասել: Կարևոր է, որ Հայաստանը պատրաստ լինի նաև այս փոփոխություններին: Սակայն սա այլ ծավալուն թեմա է:
Եվ ի՞նչ` այս ամենի արդյունքում աշխարհը վերջնական և անվերադարձ փոխվե՞ց, մարդը փոխվե՞ց:

Բայց չէ՞ որ ոչ ոք չի կարող հիմնավորել ու պնդել, որ ժամանակ անց մարդկությունը այլևս չի ունենալու նմանատիպ խնդիրներ, աղետներ և ցնցումներ: Մի՞թե պարզ չէ, որ դրանք էլ են լինելու ժամանակավոր: Չէ՞ որ մարդուն հատուկ է շատ արագ մոռացության տալ հենց իր իսկ ոչ վաղ անցյալը, նույնիսկ այն, թե երբ է ինքը հանգիստ, խաղաղ ու անվտանգ ապրել և զարգացել, իսկ երբ է մաքառել ու պայքարել իր գոյատևման համար: Նաև` հաճախ կրկնել նույն սխալները:
Հեռու չգնանք` Հայաստանը դրա վառ օրինակն է:

Չէ՞ որ քանի դեռ կա մարդը, որն աղբյուրն է բոլոր համավարակների, պատերազմների և ճգնաժամերի, ապա դրանք լինելու են: Նոր տեսակներով, նոր ձևերով, բայց միևնույնն է` լինելու են:

Անհրաժեշտ է ընդգծել, որ ցանկացած համավարակ, կամ խորը ճգնաժամ իր ժամանակի համար յուրահատուկ է, և հավանաբար հիմքեր չկան պնդելու, որ այս գործընթացների ավարտը լինելու է մարդկության զարգացման պատմության «ամենա ամենա» ճամփաբաժանը, անդառնալի և ճակատագրական կտրուկ փոփոխությունների սկիզբը, կամ ավարտը: Առայժմ միակ տարածված և արտահայտված վարկածն այն է, որ այս ամենը քաղաքակրթությունների և գաղափարախոսությունների պայքարի հետևանք է, չնայած չի բացառվում, որ այլ պատճառ էլ լինի: Բայց չէ՞ որ քաղաքակրթությունների և գաղափարախոսությունների պայքարը կա, եղել է, և լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդ արարածը: Պարզապես փոխվելու են այդ պայքարի տեսակները, դրսևորման ձևերն ու մասշտաբները: Նաև` հաշվի առնենք, որ երկիր մոլորակի վրա ամեն մի հաջորդ ակնթարթ նոր է, ժամանակի առումով անկրկնելի, և այսպես թե այնպես մարդն ապրում և գործում է անընդհատ նորացվող աշխարհում:

Իհարկե, չի բացառվում, որ միառժամանակ մարդիկ կխուսափեն համբուրվել, գրկախառնվել, նույնիսկ ձեռքով բարևել, և կպահպանեն այսպես կոչված` «սոցիալական հեռավորություն»: Ի՞նչ էլ բառ են գտել` «սոցիալական»... Սակայն միայն մի շատ կարճ ժամանակ, դա շատ կարճ է տևելու: Ամեն ինչ մոռացվելու է, և շատ արագ:
Ի՞նչն է փոխվելու մարդու մեջ մի հերթական համաճարակից, համաշխարհային տնտեսական ճգնաժամից, կամ Աստված մի արասցե` պատերազմից հետո:
Բոլոր մարդիկ դառնալու են ազգապաշտ, բարի, ազնիվ, հոգատար, աշխատասեր, հայրենասեր, հավատավոր, անկաշառ, ընկերասեր, թե` հակառակը... Այլևս չե՞ն չարանալու, չե՞ն ստելու, չե՞ն նախանձելու, չե՞ն զրպարտելու, չե՞ն դավաճանելու, կամ հերոսանալու, չե՞ն կռվելու և հաշտվելու, չե՞ն սիրելու, կամ` ատելու... Ագահությունն ու ընչաքաղցությունը նվազելու ե՞ն: Չե՞ն ստեղծագործելու...
Այդպես երբևէ եղե՞լ է, ինչու՞ հիմա պետք է լինի:

Կամ` երկրագնդի վրա ապրող կենդանիների մոտ այդ ի՞նչն է փոխվելու:
Ի՞նչն է փոխվելու բնության մեջ... Այսինքն, որպեսզի կռահենք, թե ի՞նչն է երբևէ փոխվելու, կամ ինչը կարող է փոխվել, հավանաբար անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք փոխվելու է մարդը, երբ և ի՞նչն է փոխվելու մարդու մոտ, մարդու մեջ և մարդկային հարաբերություններում:
Վերջին հարցի լիարժեք պատասխանը տվյալ համատեքստում կարծես թե չի նշմարվում:
Հետևաբար չեն նշմարվում նաև վերը շարադրված պարզունակ հարցերի պատասխանները: Սակայն եթե առավել ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ ի զարմանս բոլորիս համայն մարդկությունը միասնաբար, վերջնական, ամբողջական, ինչու ոչ` նաև գիտական, միջազգային օրենսդրական ու սպառիչ կերպով մինչ օրս չի սահմանել, թե ի՞նչ է հենց ինքը` «մարդ» ասածը: Ասել է թե` փաստորեն մարդկությունը լծվել է մի էակի հոգևոր, մտավոր և ֆիզիկական իրավունքների իրացմանը, առանց հստակ և լիարժեք ընկալելու և սահմանելու դրա էությունը: Ամեն ինչ ըստ էության սահմանված է, բացի նրանից, թե վերջապես ի՞նչ է մարդը...

Իսկ մի գուցե այս «կռիվը» հենց դրա շո՞ւրջ է, և դրա հիմքում ընկած հոգևորի շո՞ւրջ է...

Այսինքն, նրա շուրջ, թե` արդյոք մարդ էակը առանց որոշակի հավատի, հոգևոր արժեքների, սեռի, գենետիկ ու էթնիկ պատկանելիության կենսաբանական պարզագույն միավո՞ր է, թե՞ այնուամենայնիվ` մարդ արարած և անհատականություն, որն ի սկզբանե պատկանում է երկու սեռից մեկին ( կին, կամ տղամարդ ), և իր մեջ կրում է գենետիկ, էթնիկ, հոգևոր ու պատմաաշխարհագրական առանձնահատկություններով պայմանավորված յուրահատկություններ և արժեքներ` ազգություն, լեզու, հավատ, ընդունակություններ, հակումներ, հոգեբանություն, ավանդույթներ, բարոյականություն, մշակույթ և հիշողություն:

Արդյոք բավարա՞ր է մարդ հասկացության բացառապես կենսաբանական բնորոշումը, ըստ որի այն պատկանում է կենդանիների թագավորությանը, քորդավորների տիպին, կաթնասունների դասին, պրիմատների կարգին, հումանոիդների ընտանիքին, մարդ ցեղին և բանական մարդ տեսակին: Արդյո՞ք այս ամենը ամբողջական է բնորոշում մարդուն: Թե՞ նախընտրելի է մարդու միայն աստվածաբանական սահմանումը: Իսկ մնացա՞ծը...

Իսկ մի գուցե նշվածները միասին վերցրա՞ծ:
Ո՞րն է «մարդ» էակի սահմանումը:
Ո՞րն է մարդու սահմանումը:
Այո՛, հավանաբար այս ամենը կստիպի, որպեսզի երբևէ սահմանվի, ընկալվի, հասկացվի և մեկընդմիշտ ընդունվի, որ «մարդ» ասածը սովորական կենսաբանական միավոր չէ, որին հնարավոր է մոդելավորել, կլոնավորել, խաչասերել այլ կենդանու հետ, կրկնօրինակել, թվայնացնել, դարձնել միատեսակ, և լիարժեք կառավարել` մեկ, կամ մի քանի մոդելներով, քանակական և որակական առումով:

Նաև այն` որ այո', մարդը բարձր արժեք է, պետք է ունենա իրավունքներ և պաշտպանվածություն, բայց այն միակ և բարձրագույն արժեքը չէ: Բարձրագույն արժեքները նրանք են, որոնք նա կրում է իր մեջ, որոնց նա դավանում է, ապավինում է, և որոնց շնորհիվ` գոյատևում, արարում և զարգանում է:

Եթե այս ամենի, և սրան հաջորդող նմանատիպ երևույթների արդյունքում ևս մի քայլ արվի և երբևէ տրվի մարդու սահմանումը, ապա` հավանաբար միայն այդ դեպքում կարելի է հույս ունենալ, որ հնարավոր կլինի մի փոքր փոփոխել մարդկային կյանքի զարգացման ուղղությունը: Զարգացման ուղղությունը, և ոչ թե աշխարհը...
Չգիտեմ երբ, բայց ուշ թե շուտ` դա լինելու է:
Իսկ եթե ոչ, ապա այսպես էլ կշարունակվի` մի օր լավ, մի օր վատ, հետո` նորից լավ...

Հ․Գ․ Եթե մի պահ փորձենք պատկերացնել տիեզերքը, նաև` այն, թե ինչքան չնչին մասնիկ է տիեզերքը մեծ տիեզերքի համեմատ, իսկ վերջինս` հաջորդի, և այդպես շարունակ, ապա` շատ ավելի մոտ կլինենք այն մտքին, որ մարդը չի կարող անվերադարձ փոխել աշխարհը...

Ասել է թե` տարածության և ժամանակի անսահմանության պայմաններում անհնարին է մի չնչին մոլորակի վերաբերյալ վերջնական եզրահանգումներ անելը, որովհետև կառավարումն ամենայն հավանականությամբ այլ տեղում է, որին պայմանականորեն մարդիկ այլ անվանում են տվել:
Աստված մեզ պահապան:

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>