Ամենավատն այն է, որ ջոնի-մոնիների հակապատկերը չկա
Դիտել նաև
Քիչ առաջ մահացել է Հրանտ Մարգարյանի որդին
«Փոխանակ Նիկոլի դեմ գործենք, նրա դրսևորումների դեմ ենք կռիվ տալիս». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Սեպտեմբերի 2-ին ժ․18։30-ին ես կլինեմ Ազատության հրապարակում կայանալիք Միասնության հանրահավաքին. Դավիթ Շահնազարյան
Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին
Արցախում պայթյունի հետևանքով զոհերի մասին մինչև հիմա մի տառ չի ասել. Հրանտ Ավետիսյան
Ասեմ իմանաք։ Ամենավատն այն չէ, որ հազարավոր մարդիկ տարված են մեր ժամանակների Կվազիմոդոյի գիշերային «ներկայացումներով»։ Դարերից եկած բան է, նման մարդիկ միշտ առինքնող են ամբոխի համար։ Սիրելի։ Նմանները հեշտ են հասնում փառքի գագաթին։ Բայց դա ի՞նչ է, եթե ոչ ավազի վրա կառուցված տուն։ Ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։
Ամենավատն այն է, որ ջոնի-մոնիների հակապատկերը չկա։ Համենայն դեպս, հանրային գիտակցության մեջ չկա։ Մտավորականները լուռ են։ Հիշո՞ւմ եք՝ Սոս Սարգսյանն ինչ էր ասում։ Հարցնում էր՝ որտե՞ղ մեր երիտասարդները հող գտնեն աճելու։ Ումի՞ց ամաչեն…
Հիմա մենք ումի՞ց ամաչենք։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

