Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության. վարչապետ. Տեսանյութ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցություն:
Խորհրդակցության սկզբում վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի վիճակագրությունն ամբողջ աշխարհում, նաև նշել, որ ՀՀ-ում ևս նոր դեպքեր են գրանցվում, այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 770 մարդ: Հայտնաբերվել է 34 նոր դեպք: Բացասական թեստերի թիվը՝ 3477, փաստացի բուժման մեջ է 720 մարդ: Բուժված է համարվում 43 մարդ: Մահերի թիվը՝ 7:
Ըստ վարչապետի կորոնավիրուսն իր հետ բերել է սոցիալական եւ տնտեսական բարդություններ, եւ կառավարությունների ամենամեծ մարտահրավերը դրանցից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն ու քաղաքականությունը վարելն է:
Մանրամասները՝ տեսանյութում:

