Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին

168.am-ի տեղեկություններով՝ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին:

Աղբյուրը նշում է, որ խոսքն իրականում ոչ թե լիցենզիայից զրկելու մասին է, այլ փետրվար ամսվա ստուգման արդյունքներն են եկել Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունից: Տեղեկություններ կան, որ բավականին վատ գնահատական է ՔԱԿ-ը ստացել, և օրակարգային խնդիրը ոչ թե զրկելու հարցն է, այլ այն, որ եթե արձանագրեն, որ լիազորված մարմինը (ՔԱԿ) ունակ չէ պատշաճ վերահսկել մեր ավիացիոն կազմակերպությունները, ունի լուրջ թերություններ, ապա մեր կողմից տրված լիցենզիաները չեն ընդունի և մեր ավիաընկերություններին կարող են չթողնել դեպի Եվրոպա թռչել: Աղբյուրը տեղեկացել է նաև, որ 2015թ. լայնածավալ աուդիտ է իրականացվել Քաղավիացիայի պետական կոմիտեում, և մեր եվրոպական գործընկերները դրա արդյունքները գերազանց են գնահատել:

Հարցին, թե կարո՞ղ են արդյոք այդ զեկույցի արդյունքներով, որն Կառավարությունն արդեն ստացել է, մեր օդաչուները խնդիրներ ունենալ, աղբյուրն ասել է, որ նախկինում մեր վկայականները շատ լավ համբավ են ունեցել, անգամ Ռուսաստանի օդաչուները ցանկացել են մեր մոտից ստանալ վկայականներ, որպեսզի Չինաստան, Հնդկաստան աշխատելու գնան, սակայն հիմա, փաստորեն, կարող է լուրջ խնդիր առաջանալ:

168․am-ը տեղեկությունը փորձել է ճշտել Քաղաքացիական ավիացիայից: ՔԱԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հայսեր Գասպարյանը նախ ասել է, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, բայց հեռախոսահամար կփոխանցի, ապա քիչ անց տեղեկացրել է, որ հայտարարելու կամ ասելու բան չունեն, իրենք զբաղված են կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով, և խորհուրդ տվել հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

168.am-ը զրուցել է նաև վարչապետի` ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ` խնդրելով նրան ինֆորմացիա տրամադրել վերոնշյալ տեղեկատվության վերաբերյալ, հաստատել կամ հերքել՝ կա՞ նման բան, և ի՞նչ զեկույց է ստացել Կառավարությունը:

«Ճիշտ կլինի, որ դիմեք ՔԱԿ: Եթե նրանք ունեն այդպիսի տեղեկություն, դա այն տեղեկությունն է, որը հանրությունն իրավունք ունի իմանալ»,- ասել է վարչապետի խորհրդականը` հավելելով, որ ինքը ոչ հաստատում և ոչ էլ ժխտում է այդ ինֆորմացիան, որովհետև ինքը հիմա ծանոթանում է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության զեկույցին:

Հակոբ Ճաղարյանի խոսքով` դա Եվրամիության, Եվրահանձնաժողովի մի մասն է: Զեկույցը մեծ է, 57 էջանոց, անգլերեն լեզվով:

«Ես հիմա ծանոթանում եմ, թարգմանում եմ, որ ոչ մի բառ, ոչ մի գաղափար բաց չթողնեմ: Ես առայժմ ծանոթանում եմ: Իրականում ես, թեպետ անգլերեն վատ չգիտեմ, բայց ամեն դեպքում ոչ մի բառ, ոչ մի արտահայտություն սխալ հասկանալու իրավունք չունեմ, որովհետև ես սրա հիման վրա պատրաստվում եմ զեկույց ներկայացնել վարչապետին»,-ասել է վարչապետի խորհրդականը:

 

Ըստ նրա` քանի դեռ ինքը չի նախապատրաստել այդ զեկույցը, քանի դեռ չի մշակել դա, քանի դեռ վարչապետին չի զեկուցել, ոչինչ չի կարող ասել դրա բովանդակության մասին: Հակոբ Ճաղարյանը ընդգծել է, որ ինքն աշխատում է միայն վարչապետի աշխատակազմում, կզեկուցի վերջինիս, և դրանից հետո միայն՝ ինչի թույլտվություն որ ինքը կունենա, կասի:

Հարցին, եթե զուտ տեսականորեն զեկույցը վատ գնահատականներ պարունակի ՔԱԿ գործունեության վերաբերյալ, դա ի՞նչ վտանգներով կարող է հղի լինել մեր քաղավիացիայի համար, Հակոբ Ճաղարյանը պատասխանել է, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ է գրված զեկույցում:
«Հազար ու մի բան կարող է լինել: Ես, իհարկե, պատկերացնում եմ` ինչ կարող է լինել, և դա իրականում չի կարող գաղտնիք լինել, որովհետև ես ծանոթ եմ Քաղաքացիական ավիացիային և ավիացիոն իշխանությունների աշխատանքին, ոլորտին և տրամաբանորեն կարող եմ պատկերացնել, թե ինչ կարող է լինել: Բայց քանի որ ես չեմ տեսել, կոնկրետ որևէ բան չեմ տեսել, ես իրավունք չունեմ ասել, թե ինչ հետևություններ կարող են լինել: Դրանք կարող են լինել` միայն կախված նշված դիտողությունների ծավալից և բարդությունից»,-ասել է նա։

Դիտարկմանը, թե երկիմաստ էր իր այն արտահայտությունը, որ ինքը ծանոթ է մեր ՔԱԿ ղեկավարության գործունեությանը, կարող է պատկերացնել, թե ինչ կարող է գրված լինել զեկույցում, վարչապետի խորհրդականն ասաց, որ ինքը ծանոթ է միայն մինիմալ պահանջվող ավիացիոն փաստաթղթերին:

«Իմ աշխատանքը ոչ թե նրանց վերահսկելն է, այլ վարչապետին խորհուրդներ տալը, թե ինչ է պետք մեր երկրին: Ես դա անում եմ պարտաճանաչորեն: Եթե ես իրավասություն ունենայի նրանց ստուգելու, ես կստուգեի: Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը իրավունք ունի նրանց ստուգել և ստուգել է: Նորից եմ կրկնում, ես մինչև չծանոթանամ զեկույցին, ոչ ոքի ոչինչ չեմ ասի, նույնիսկ իմ ղեկավարին»,-ասել է Հակոբ Ճաղարյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>