Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին վարակվել է կորոնավիրուսով. Տեսանյութ
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հանձնել է կորոնավիրուսի թեստ, որը դրական է եղել, հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով խորհրդարանի հասարակայնության հետ կապերի բաժնին: «Նրա մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են եղել, որից հետո թեստ է հանձնել․ այն դրական է եղել։ Ներկայում նա գտնվում է կարանտինում և բուժում է ստանում»,- նշված է հաղորդագրության տեքստում:
Ապրիլի 2-ի տվյալներով Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 50 468 է, մահացել է 3160 մարդ։
Zham.am