Բաքվում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներն այցելել են բլոգեր Լապշինին
Դիտել նաև
Տեսեք, թե ինչից են վախենում Հայաստանի իշխանությունները և ինչն են ամեն կերպ փորձում թաքցնել․ Նաիրի Հոխիկյան․ Տեսանյութ
Հարցը բլոգեր Լապշինը չէ, այլ այն, թե ոնց են նիկոլենք իրագործել կապիտուլյացիան
Լապշին. Եթե էմոցիոնալ եւ անտրամաբանական որոշումներ ես տեսնում, ապա իմացիր` դա Իլհամն է
Ալեքսանդր Լապշինին Ալիևի հրամանով փորձել են առևանգել նաև Լատվիայում. Տեսանյութ
Հայ ընկերներ, մնացե՛ք բարձունքին, եղե՛ք թշնամուց խոհեմ․ Ալեքսանդր Լապշին
Բաքվում ՌԴ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որի գործի քննությունը շարունակվում է, դեսպանատունը մշտական կապի մեջ է գտնվում բլոգերի փաստաբանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն դեսպանատան պրեսս-ատաշե Դենիս Ապաշկինին հղելով:
«Ընթացիկ տարվա մարտի 15-ին դեսպանատան աշխատակիցները հերթական հանդիպումն ունեցան ՌԴ քաղաքացի Ա.Վ. Լապշինի հետ, որը պահվում է Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում: Պահպանման պայմանների վերաբերյալ բողոքներ Ա. Վ. Լապշինը չհայտնեց: Նրա առողջական վիճակը բավարար է: Քննությունը շարունակվում է: Դեսպանատունը մշտական կապի մեջ է Ա. Վ. Լապշինի փաստաբանի հետ», - հաղորդեց նա:
Zham.am