Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ

Կորոնավիրուսային հիվանդության համաճարակն անսովոր մարտահրավերներ է ստեղծել Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար: Դա առանձնահատուկ և մեծ մարտահրավերներ է ստեղծել նաև ազատությունից զրկվածների համար, այդ թվում՝ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում և այլ հաստատություններում գտնվողների: Նկատի ունենալով վարակի հետագա տարածման դեմ պայքարի համար անհրաժեշտ գործողությունների ակնհայտ հրամայականը՝ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն անհրաժեշտ է համարել հիշեցնել խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի մասին: ԽԿԿ-ի կողմից մշակվել են մի շարք սկզբունքներ, որոնք պետք է կիրառվեն Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների այն մարմինների կողմից, որոնք պատասխանատու են Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող ազատությունից զրկված անձանց համար:

Շեշտը դրվել է այն բանի վրա, որ հիմնական սկզբունքը պետք է լինի հնարավոր բոլոր գործողությունների իրականացումը, որպեսզի պահպանվի ազատությունից զրկված բոլոր անձանց առողջությունն ու անվտանգությունը։ Այդ սկզբունքների շարքում գլխավոր շեշտը դրվել է այն փաստի վրա, որ բոլոր համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ։ Տարբեր երկրների պրակտիկայում արդեն իսկ սկսել են էական քայլեր ձեռնարկել մինչդատական կալանքի ներքո գտնվող անձանց առանձին խմբերի, նաև դատապարտված անձանց առանձին խմբերի ազատ արձակելու ուղղությամբ, իսկ մեր երկրում ընդհանուր քաղաքականություն այս ուղղությամբ չի իրականացվում։

Սա ոլորտ է, որը լուծումների կարիք ունի, այդ մարդկանց ձայնն այսօր լսելի չէ։ Ըստ էության անազատության մեջ պահվող անձանց, հատկապես մինչդատական վարույթում անազատության մեջ պահվող անձանց իրավունքների շատ ավելի լուրջ սահմանափակում ունենք այս պահին։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 16-ի կառավարության որոշմամբ խիստ կանոններ են սահմանվել հատկապես փակ հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ և դա լրջորեն սահմանափակող նշանակություն ունի:

Մեր պետությունը պետք է այս ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկի։ Թեև ԲԴԽ-ն հայտարարել էր, որ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար, այնուամենայնիվ փաստենք, որ դատական նիստերը հաճախ հետաձգվում են: Սա իր հերթին ավելի է բարդացնում իրավիճակը։ Խնդիրը կա, և այն շրջանցել պարզապես չի կարելի։ Հանրության ուշադրության կետրոնում գտնվող գործերից մեկը դրա վառ օրինակն է։ Տևական ժամանակ է, ինչ չի կայանում Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատավոր Դանիբեկյանի կողմից շաբաթներ ի վեր ձգվող դատական նիստի հետաձգումը և մինչ օրս պաշտպանական կողմին հնարավոր դատական նիստի ժամկետները հայտնի չլինելը, ըստ էության իրավունքների լուրջ սահմանափակում է, ինչպես նաև արդարադատության մատչելիության իրավունքի ոտնահարում։ Եվ եթե առաջին ատյանի դատարանը մարդու իրավունքների վերաբերյալ միջնորդությունը չի քննում, ապա դա ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում է: Խախտվում է նաև կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որը սահմանում է, որ եթե որևէ անձ բողոքում է, որ իր կոնվենցիոն իրավունքերից որևէ մեկը խախտվել է, ապա ինքը պետք է ունենա պաշտպանության արդյունավետ միջոց։ Պետությունը պետք է արդյունավետ պաշտպանություն տրամադրի խախտումներից։

Ըստ էության դատական նիստերի անորոշ ժամկետով հետաձգմամբ քաղաքացիները զրկվում են իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից, ավելին, առավել անբարենպաստ պայմաններ է ստեղծվում այն անձանց համար, ում ազատության իրավունքը մերօրյա բարդ իրավիճակում սահմանափակված է։

Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>