Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
4
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան

«Հաղթանակի ապրիլ» ֆիլմը կտա ապրիլյան պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ

Այսօր՝ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը, «5-րդ ալիք»-ը կցուցադրի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական կինոնկարը։ Yerevan.Today-ի հետ զրույցում խոսելով ֆիլմի ստեղծման աշխատանքների մասին «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը նշեց, որ ֆիլմը ստեղծվել է 4․5 -5 ամսում։ Փաստավավերագրական ֆիլմում  ներկայացվում է 2016 թվականի «քառօրյա պատերազմի» իրադարձությունները, որը, Հարությունյանի խոսքով, մի քիչ էլ հետաքննություն է։ 

Ինչո՞ւ որոշվեց նման ֆիլմ նկարել հարցին «5-րդ ալիք»-ի տնօրենը պատասխանեց․ «Արդեն 4 տարի է՝ շահարկվում է այս թեման, այնքան շահարկվեց, որ հասավ Ազգային ժողով և ԱԺ պատգամավորներն իրենց կարողացան թույլ տալ կանգնել և ասել, որ մենք Ապրիլյան պատերազմը պարտվել ենք։ Այս ամենի արդյունքում էր, որ իմ մոտ միտք հղացավ՝ միուգե այս թեմային անդրադառնանք, հասկանանք՝ դա պարտությո՞ւն էր, թե՝ հաղթանակ, ի՞նչ էր, վերջապես։ Նաև հաշվի առնելով, որ մենք մեր եթերում անցած տարվանից ունենք «Ե՞ս, թե՞ հայրենիքս» ֆիլմաշարը, որն ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների մասին վավերագրական ֆիլմեր են, հաշվի առնելով, թե ինչպիսի հետաքրքրությամբ էին մարդիկ նայում և ինչպիսի արձագանքներ ունեինք, մտածեցինք, որ կարելի է ֆիլմ նկարել ապրիլյան պատերազմի մասին»։

Հարությունյանը վստահեցրեց, որ ֆիլմում տրվելու են Ապրիլյան պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխանները․ «Ապրիլյան պատերազմի մասին ինչեր ասես, որ չհորինեցին, ասում էին՝ պայմանավորված էր, որ ռուսներն էին կազմակերպել, տանկերի մեջ սալյարկա չկար, ջուր էր լցված։ Սուտը հեշտ է մարսվում, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում, որ տանկի ողջ համակարգը պետք է փոխվի, եթե սալյարկայի փոխարեն ջուր լինի։ Այս ամբողջի պատասխանը և ավելին կա ֆիլմում»։

Խոսելով ֆիլմի տեղծման աշխատանքների մասին, նա նշեց, որ աշխատել են ողջ  «5-րդ ալիք»-ի թիմով․ «Ես առիթ ունեցել եմ նշելու, որ «5-րդ ալիք»-ի թիմում աշխատում են մարդիկ, որոնք սիրում են իրենց գործը, իրենց հեռուստատեսությունը։ Եղել են նկարահանումներ Արցախում, Գյումրիում, Երևանում։ Վրաստանում ևս եղել են նկարահանումներ, որոնք այս ֆիլմում չեք տեսնի, դա այլ պատմություն է, շատ հետաքրքիր։ Հիմնական հետարտադրական փուլն ամբողջովին Երևանում է եղել։ Սկզբում չէի մտածել, որ այդ ֆիլմը պետք է լիներ այս ծավալի՝ 2․5  ժամանոց, բայց և հասկանում ենք՝ անսպառ թեմա կար, որ պետք էր անդրադառնալ։ Ամենադժվարը հետարտադրական փուլն էր, որովհետև մտածում էինք՝ ինչպե՞ս անել, որ դինամիկ լինի, ավելի ամփոփ լինի, բայց ֆիլմում հարցեր են արծարծվում, որն ուղղակի անտեսելը ես կհամարեի իմ կողմից սխալ և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։ 

Ֆիլմում չկա հեղինակային տեքստ։ Ես ի սկզբանե իմ առջև խնդիր էի դրել, որ պետք է չմիջամտել, ես կարող եմ հարցեր տալ և պահանջել, որ իմ հարցերի պատասխանները լինեն, բայց հեղինակային տեքստ գոյություն չունի ֆիլմում, ամբողջ ֆիլմում պատմում են ապրիլյան պատերազմի հետ առնչություն ունեցած մարդիկ։ Ֆիլմը նախատեսել էի 1-1․5 ժամանոց դոկումենտալ ֆորմատով, սակայն եղավ երկու մասանոց ֆիլմ․ շատ շատ են հարցազրույցները և շատ մեծ արխիվ է օգտագործվել։ Ֆիլմից առաջ «5-րդ ալիք»-ի «Հայլուր»-ի տաղավարում առավել կմանրամասնեմ»։

Հարություն Հարությունյանը նաև նշեց, որ ֆինասնական առումով չեն հաջողել, քանի որ  «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի համար նախատեսվել էր կինոէկրանային պրեմիերա, սակայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն անհայտ էր՝ որքան ժամանակ կտևեր

Նշենք, որ Ֆիլմում դեպքերի մասին պատմում են քառօրյա նպատերազմում դերակատար անձինք՝ գեներալներ, զինվորներ, հրամանատարներ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել բոլորի համաձայնությունը, Հարությանն ասաց․ «Ես երբ դիմեցի Սերժ Սարգսյանի գրասենյակ և հայտնեցի, որ նման բան եմ նախաձեռնել և կցանկանայի նաև Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց ունենալ, որոշ ժամանակ անց ստեղծվեց այդ հանրավորությունը հանդիպելու։ Ես շատ զարմացա, որովհետև իմ բոլոր պայմաններին նա համաձայնեց։ Պայմանը սա էր, որ փակ կամ նախապատրաստված հարցեր ես չեմ տալու։ Նա ասաց, որ ինչ հարց ունենք, բոլոր հարցերին կպատասխանի։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Չի եղել այնպիսի հարց որը կցանկանայի, բայց չեմ տվել, կամ նա չի պատասխանել։ Սերժ Սարգսյանը շատ բաց է եղել և ընդհանարպես, ավելի քան բաց են եղել բոլորը»։

Իսկ թե ինչ կտա ֆիլմը դիտողներին, «5-րդ ալիք»-ի տնօրենն ասաց․  «Թերահավատներին գուցե և օգնի, սակայն քրոնիկ սուտասաններին և քաղաքկան դիվիդենտներ շահողներին չեմ կարծում թե դա օգտակար կլինի»։

Մանրամասները՝ Yerevan.Today-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>