Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
4
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան

Չինաստանում սովորող հայ ուսանողուհին վստահ է՝ երկիրը մեկուսացմամբ է հաղթահարում կորոնավիրուսը

Էսմերալդա Դալլաքյանը, որն այժմ ապրում է Չինաստանում և սովորում է Ցինխուայի համալսարանում, ավելի քան վստահ է, որ չինացիները կարողանում եմ հաղթահարել կորոնավիրուսի տարածումը ինքնամեկուսացման շնորհիվ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ուսանողուհին ներկայացնում է Չինաստանում տիրող իրավիճակն ու շեշտում, որ ներկայումս ուսանողները մեկուսացված են, դուրս են գալիս բացառիկ դեպքերում:

«Երբ վիրուսը նոր էր ի հայտ եկել, թույլ էին տալիս դուրս գալ գնումներ անելու, բայց վարակվածների թվի ավելացմամբ սահմանափակումներն օր օրի շատացան: Տանից դուրս գալ չէր թույլատրվում, ճաշարաններում (հիմա էլ է այդպես) երկու կամ ավելի մարդ միասին նստել չեն կարող, ներս մտնելիս, դուրս գալիս սոցիալական հեռավորություն պահպանելը պարտադիր է:

Ամենուրեք օրը մի քանի անգամ մանրէազերծում է իրականացվում, բոլորը դիմակներով են: Առանց դիմակի սենյակներից դուրս գալ չի թույլատրվում: Ես ավելի քան վստահ եմ, որ այստեղ կարողանում են հաղթահարել վիրուսը առաջին հերթին ինքնամեկուսացման հաշվին: Մենք շաբաթներ շարունակ անգամ նույն շենքում ապրող համակուրսեցիների հետ չենք շփվել»,-պատմեց Դալլաքյանը:

Նրա խոսքով՝ Պեկինում իրավիճակը գնալով բարելավվում է. սրճարանները, ռեստորաններն աստիճանաբար բացվում են, իսկ հիվանդացության դեպքեր գրեթե չկան:

Էսմերալդան հիշում է՝ կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում ինքը հիվանդացել է, բարեբախտաբար, ոչ կորոնավիրուսով: Այնուամենայնիվ, ուսանողուհուն փակել են սենյակում, մեկ շաբաթ դուրս գալու հնարավորություն չեն տվել: «Մասնագետները փորձում էին հասկանալ, թե ինչ վիրուս է: Ընտանիքիս անդամներին չէի տեղեկացրել վիճակիս մասին, որ չանհանգստանան: Ընկերներս այստեղ չէին, շատ միայնակ էի ինձ զգում: Մի օր մեզ զանգահարում են Չինաստանում ՀՀ դեսպանությունից, որպեսզի տեսնեն կրթաթոշակ ստացե՞լ ենք, թե՞ ոչ, ֆինանսական խնդիրներ ունե՞նք, թե՞ ոչ: Ես ասացի, որ հիվանդ եմ: Ամեն օր ինձ զանգահարում և հարցնում էին, թե ինչպես եմ: Ես իսկապես կգժվեի միայնակ, եթե չլիներ նրանց ուշադրությունն ու աջակցությունը:

Որքան էլ հասուն, գիտակից մարդ ես և հստակ որոշում ես կրթություն ստանալ օտար երկրում, նման իրավիճակներում չափազանց միայնակ ես քեզ զգում և ընկճվում, այնինչ պարզվում է, որ պետությունդ թիկունքիդ է: Ինձ անձամբ զանգահարել է նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը: Նա զրուցում էր տեղի հայերի հետ, խորհուրդներ տալիս ու աջակցում: Անչափ շնորհակալ եմ նրան և դեսպանատան բոլոր աշխատակիներին մեր կողքին լինելու համար»,-ընդգծեց Էսմերալդան:

Ուսանողուհին, նրա հայ, չինացի և այլ ազգերի ուսանող ընկերները մինչ օրս մեկուսացված են:

«Օտար երկրում մեկուսացված լինելը կրկնակի դժվար է, բայց դա կորոնավիրուսի դեմ պայքարի միակ տարբերակն է:  Ընդամենը մի քանի շաբաթ կամք, ուժ, և վերջ»,-ասաց Դալլաքյանը՝ հորդորելով Հայաստանում ապրող հայրենակիցներին մնալ տանը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

«Արմենպրես»

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>