Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ 22-ամյա Մարիամը, իր հայրիկի վարչապետ դառնալուց հետո հաճախ է տարատեսակ քաղաքական թեմաների վերաբերյալ հայտարարություններ անում։ Մարիամ Փաշինյանը, որպես կանոն, հանդես է գալիս իր հոր քաղաքական թիմի որոշումների կամ առաջարկների պաշտպանի դերում՝ հաճախ պիտակավորելով ու մեղադրանքներ հնչեցնելով ընդդիմախոսների հասեցեին։
Բազմից տարբեր շրջանակների կողմից եղել են դիտողություններ, որ քաղաքականությունը երիտասարդ աղջկա գործը չէ և անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի ոչ մի ղեկավարի զավակ իրեն նման պահվածք թույլ չի տվել։ Մեր հայրենակիցներից շատերն անգամ դեպքով չեն ճանաչում առաջին, երկրորդ ու երրորդ նախագահի երեխաներին, իսկ Նիկոլ Փաշինյանի ողջ ընտանիքն ակտիվորեն ներգրավված է ներքաղաքական գործընթացներում, ինչը, դատելով քննադատությունների ալիքից, բնավ դուր չի գալիս հասարակությանը։
Politik.am-ն ուսումնասիրել է 20-ից ավելի լրատվական կայքերում Մարիամ Փաշինյանի վերջին հայտարաության արձագանքները և ներկայացնում է դրանցից մի քանիսը։ Անձնական վիրավորանք պարունակող մեկնաբանությունները փակված են կարմիրով։