Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ

Առայսօր կորոնավիրուսից 6 իրանահայ է մահացել. Իրանում հիվանդացության մեղմացում է նկատվում. Արտաշես Թումանյան

Այս պահի դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահացել է 3036 մարդ, կա մոտ 47 հազար 600 վարակակիր. զարգացած եվրոպական երկրները տարածման եւ մահացության թվով անհամեմատ առաջ են անցել Իրանից:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման տվյալներ է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

«Իրանում հիվանդացության տարածման առումով որոշակի կայունացման եւ մեղմացման միտումներ են նկատվում: Ամեն դեպքում, զգուշավորության եւ ապահովության մասին դեռեւս չպետք է մոռանանք: Հիմա այստեղ Նովրուզի օրերն են, եւ թվում էր, թե տեղաշարժն ամբողջությամբ կդադարի, բայց հասարակության մի մասն ականջալուր չեղավ կոչերին, բազմաթիվ ընտանիքներ գնացին, օրինակ, ծովափնյա շրջաններ, եւ դա նկատի ունենալով՝ մասնագետները համաճարակի երկրորդ ալիք են կանխատեսում»,- ասել է դեսպանը:

Ըստ Թումանյանի՝ Իրանում սկզբնական կանխարգելմամբ չեն զբաղվել, հիվանդացության շղթաներ չեն կազմել եւ նրանց չեն տեղորոշել.

«Այս աղետը վրա հասավ այն պահին, երբ Իրանը դաժանագույն պատժամիջոցների տակ էր: Կառավարությունը մինչ այս էլ ֆինանսական լուրջ խնդիրների մեջ էր: Այստեղ նույնիսկ սոցիալական փոխհատուցումների մասին չի խոսվում, ինչպես Հայաստանում»:

Դեսպանի կարծիքով՝ հայ-իրանական օդային եւ ցամաքային սահմանները փակելը հեշտ որոշում չի եղել, դա արվել է Իրանում առաջին վարակակրին հայտնաբերելուց հինգ օր հետո.

«Իրանի հարեւան երկրներից մենք առաջինն էինք, որ փակեցինք երկու սահմանները: Իրանական որոշ շրջանակների կողմից մենք քննադատվեցինք, հարցն ընկալվում էր առավելապես բարոյական հարթության մեջ: Սահմանի փակման որոշումը կայացվեց ճիշտ ժամանակին: Սահմանը փակվեց, բայց ՀՀ քաղաքացիները շարունակեցին Իրանից վերադառնալ Հայաստան, այդկերպ մոտ 800 հոգի է վերադարձել: Հայտնի չէ որեւէ դեպք, որ նրանց կողմից վարակի անվերահսկելի տարածում լիներ, երկու դեպք է եղել, երկուսն էլ ավարտվել են, շղթան չի շարունակվել»:

Արտաշես Թումանյանի պնդմամբ՝ վարակի փոխանցում տեղի չի ունեցել նաեւ հայ-իրանական բեռնափոխադրումների ընթացքում, դրանք այժմ կազմակերպվում են համաձայնեցված ցանկերով, կողմերն իրար են ներկայացնում անհրաժեշտ ապրանքների ցանկերը:

Դեսպանի հավաստմամբ՝ իրանահայերի վարակվածության ճշգրիտ հաշվարկ չկա, Իրանում կոնտակտավորների հաշվառում եւս չեն իրականացնում:

«Առայսօր կորոնավիրուսից մահացել է վեց իրանահայ: Այսօր երկրում ակտիվացրել են թեստավորման աշխատանքները, հիվանդացության աճը կապված է թեստավորման արդյունքում բացահայտված դեպքերի հետ, թեեւ տանը մեկուսացած հիվանդների թիվն էլ չկա: Հայ համայնքը բավականաչափ կազմակերպված է, իրանահայերն ստանում են ճիշտ այնպիսի բուժօգնություն, ինչպես եւ մնացած բոլոր իրանցիները»,- ասել է Թումանյանը՝ հավելելով.

«Իրանում ապրող ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ քաղաքացիությամբ ընտանիքի անդամ ունեցող իրանցիներն այսօր էլ հանգիստ կարող են հատել հայ-իրանական սահմանը եւ վերադառնալ Հայաստան, սպասում ենք, որ մոտ մեկ շաբաթից նրանց հերթական խումբը կվերադառնա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>