Սերենա Ուիլյամսը կարանտինի ընթացքում հայկական կոնյակ է փորձել․ Տեսանյութ
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի ընթացքում հայկական կոնյակ է խմել:
Սերենա Ուիլյամսին համոզել և հայկական կոնյակ փորձել է տվել ամուսինը` հայկական արմատներով ամերիկյան բիզնեսմեն Ալեքսիս Օհանյանը: Հենց Օհանյանին է պատկանում «Շագմատ» անվանումը կրողը հայկական կոնյակի արտադրությունը:
«Չեմ էլ հիշում, թե երբ եմ վերջին անգամ կոնյակ խմել: Ամուսինս բերեց այս 23-ամյա հայկական կոնյակը, և մենք մեկական բաժակ կփորձենք»,-ասել է Ուիլյամսը: