Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արցախի ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրության նախնական արդյունքները՝ առանց Մարտակերտի. այդ տվյալներով Արցախում ոչ մի թեկնածու չի ընտրվել նախագահ. Թարմացվող

12:22

Արցախի ԿԸՀ  ներկայացրել է նախագահական ընտրությունների արդյունքները, բացառությամբ Մարտակերտ քաղաքի:

Ըստ այդ տվյալների նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հավաքել է 30257 ձայն կամ ընտրողների 39.5 %-ը, Մասիս Մայիլյանը՝ 16658 կամ 21.7 %-ը,  Վիտալի Բալասայանը՝ 9478 ձայն կամ 7 %-ը:

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող    76 հազար 471     քաղաքացի կամ 72,7%–ը։

Արցախի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկ չի ստանում այդքան ձայն, ապա նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկում առավել թվով ընտրողներ:

Ըստ  այս տվյալների՝ ստացվում է, որ կարող է կայանալ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ ոչ մի թեկնածու չի ստացել անհրաժեշտ թվով քվե:

Ներկայացնում ենք ԿԸՀ կողմից ներկայացված տվյալները՝ Արցախի նախագահական ընտրությունների  մասով․

Ներկայացնում ենք առաջին եռյակը․

Ստեփանակերտ քաղաք․

Արայիկ Հարությունյան՝ 11869 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 8455 ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 3959 ձայն։

Ասկերանի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 4445 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 1589

Վիտալի Բալասանյան՝ 2226

Հադրութի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 3610

Մասիս Մայիլյան՝ 1278

Վիտալի Բալասանյան՝ 890

Մարտունու շրջան

Արայիկ Հարությունյան՝ 6131 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 3178 ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 1378 ձայն:

 Շահումյանի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 888 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 323 ձայն,

Վիտալի Բալասանյան՝  200 ձայն։

Շուշիի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 1297 ձայն

Մասիս Մայիլյան՝ 684 ձայն

Վիտալի Բալասանյան՝ 543 ձայն

Քաշաթաղի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 2714 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 1048 ձայն,

Վիտալի Բալասանյան՝  217 ձայն

Երևանի տեղամաս

Արայիկ Հարությունյան՝  191 ձայն

Մասիս Մայիլյան՝  103 ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 65 ձայն։

Հիշեցնենք, որ  Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում էր 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։


09:29

Մշակված քվեաթերթիկների թիվը 60,061 է: Առաջատար երեք թեկնածուներից Արայիկ Հարությունյանն ստացել է ձայների 56.3%-ը, Մասիս Մայիլյանը՝ 27.8%-ը, իսկ Վիտալի Բալասանյանը՝ 14.9%-ը:

Հիշեցնենք, որ Արցախի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկ չի ստանում այդքան ձայն, ապա նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկում առավել թվով ընտրողներ:


01:37


Այս պահի դրությամբ Արցախում մշակած քվեաթերթիկների արդյունքներով Արայիկ Հարությունյանն առաջատարն, նա ստացել է  33 000  ձայն: 

«60 հազարից ավելի քվեաթերթիկ մշակվել է, դրանցից  33 000 ձայն ստացել է  Արայիկ Հարությունյանը: Դեռ 15 000 քվեաթերթիկ պետք է մշակվի, որպեսի ընտրություններն առաջին փուլով ավարտվեն: Այս 15 000 մեզ 5 000 ձայն է պետք»,- նշեց «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով Արցախի նախագահի ընտրության նախնական ցուցանիշները: 

Նրա խոսքով՝ երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, նա ստացել է  16 300 ձայն, երրորդ տեղում  Վիտալի Բալասանյանն է, նա ստացել է 8 600 ձայն: 


00:34


Այս պահի դրությամբ՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է մոտ 56 տոկոսով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով Արցախի նախագահի ընտրության նախնական ցուցանիշները:

«Մրցակիցների մասով, ըստ մեր տվյալների՝ մշակվել է ձայների մոտ 60 տոկոսը, որում ձայների քանակով պարոն Հարությունյանն առաջատար է: Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, եթե չեմ սխալվում՝ մոտ 28 տոկոսով, իսկ շատ ավելի ցածր տվյալներով՝ մոտ 12 տոկոսի սահմաններում, Վիտալի Բալասանյանն է»,- ասաց նա և հավելեց, որ վերջնական արդյունքները երկու ժամից կունենան:

Նշենք, որ ըստ տոկոսների ստացվում է, որ Արայիկ Հարությունյանն ունի 22 000-ից ավել ձայն, Մասիս Մայիլյանը՝ 11 000-ից ավել ձայն, իսկ Վիտալի Բալասանյանը՝ մոտ 5000 ձայն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>