Արմեն Թավադյանի գործով նիստեր չեն նշանակվում
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Ինչպես արդեն հայտնի է, դատախազությունը Վճռաբեկ բողոք էր ներկայացրել «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ:
Մեզ հետ զրույցում Թավադյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դեռեւս նիստի օր չկա նշանակված։
Ինչ վերաբերում է Թավադյանի հաշիվների վրա դրված կալանքին, պաշտպանը նշեց, որ դա եւս բողոքարկել են, սակայն նիստի օրը կրկին հայտնի չէ։ Այս բողոքը քննելու է Ավանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Արմեն Թավադյանին մեղադրում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար, որ դատարանում սուտ ցուցմունք տա։