«Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
4
Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան

«Ազգային օրակարգ» կուսակցությունը համավարակի հետ կապված հայտարարություն է տարածել

Երկու շաբաթ առաջ ՀՀ Կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարեց՝ կասեցնելու նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի տարածումը։ Այս ընթացքում սակայն նրա տարածումը Հայաստանի Հանրապետությունում մտահոգիչ մակարդակի է հասել՝ ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանը ցայժմ գրանցել է բնակչության ընդհանուր թվին համապատասխան վարակակիրների և մահացության ամենաբարձր ցուցանիշը։

Գտնում ենք, որ ՀՀ Կառավարության գործողությունները համավարակի տարածման կանխարգելման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ ոչ բավարար են և կրում են հիմնականում ռեակցիոն բնույթ, իսկ քաղաքական ուժերի և մասնագետների կատարված առաջարկները ընդունվում են ուշացումով կամ էլ ընդհանրապես անտեսվում են։ Բացի այդ, քաղաքական ընդդիմախոսների, մամուլի և մտահոգ քաղաքացիների նկատմամբ իշխանությունների ոչ համարժեք արձագանքները անհարկի սրում են երկրում ստեղծված լարված իրավիճակը։ Նման պայմաններում, ցանկացած իշխանության կողմից քաղաքական խոհեմության և համազգային շահի միակ ընդունելի դրսևորումը կարող էր լինել վտանգի դեմ միասնական ճակատի ձևավորումը, ինչը սակայն մինչև այժմ ցավալիորեն չի արվել։ Ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությանը կոչ ենք անում.

Ա) Համավարակի տարածման կասեցման նպատակով վերանայել ընդհանուր ռազմավարությունը, օգտվելով առավել արդյունավետ երկրների փորձից։

Մասնավորապես՝

¬ Միջկառավարական համաձայնությունների միջոցով ձեռք բերել արագ թեստերի մեծ խմբաքանակներ, և անցնել ռիսկային խմբում գտնվող հնարավորինս շատ անձանց թեստավորման ռեժիմի (առնվազն օրական 5 000 թեստավորում):

¬ Նմանապես, դիմել Թոքերի Արհեստական Օդափոխման համակարգեր (ԹԱՕ) արտադրող հիմնական երկրների (Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա) կառավարություններին՝ մի քանի հարյուր այսպիսի սարքերի հրատապ ձեռքբերման և Հայաստան տեղափոխման նպատակով, ապահովելու համաճարակի հնարավոր պիկի շրջանում նվազագույն անհրաժեշտ կարիքները։

¬ Զինված ուժերն անհապաղ բերել զորանոցային ռեժիմի՝ խիստ նվազեցնելով նաև պայմանագրային զինծառայողների և սպայական անձնակազմի շփումը քաղաքացիական անձանց հետ։

¬ Առցանց եղանակով հրապարակել համավարակի տարածման աշխարագրական քարտեզը և տեսակավորել ՀՀ մարզերն ու համայնքները ըստ ռիսկայնության աստիճանի, անհրաժեշտության դեպքում առավել ռիսկային համայնքներում իրականացնել մարդկանց տեղաշարժի ավելի խիստ սահմանափակումներ, ընդհուպ մինչև մուտքերն ու ելքերն արգելելը։

¬ Սահմանել մթերային խանութների և սննդի արտադրության բոլոր ընկերությունների նկատմամբ առավել խիստ վերահսկողության միջոցառումներ։ Մասնավորապես՝ առևտրի ցանցերում կրճատել աշխատակիցների ֆիզիկական շփումները հաճախորդների հետ, արտադրող ընկերություններում ներդնել աշխատակիցների ամեննօրյա զննման, և սննդի հակավիրուսային վարակազերծման խիստ ստանդարտներ։

Բ) Վերանայել համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների ծրագիրը։ Մասնավորապես՝

¬ Ընդլայնել պետական աջակցության փաթեթի ընդհանուր ծավալը՝ առնվազն մինչև 2020 թ․ կանխատեսվող ՀՆԱ 10% կամ 700 միլիարդ դրամ, հաշվի առնելով տնտեսական անկման խորությունը և աննախադեպ ծավալները, հետագայում ընդլայման հնարավորությամբ։

¬ Համաճարակի արդյունքում գործունեության կասեցման կամ կտրուկ նվազեցման անհրաժեշտության առջև հայտնված բոլոր տնտեսվարող սուբյեկտներին առաջարկել պետական աջակցության փաթեթային լուծումներ, բաժանելով հասցեատերերին խմբերի՝ փոքր/միկրո ձեռնարկություններ և ինքնազբաղված անձինք, միջին ձեռնարկություններ և համակարգային նշանակության խոշոր ձեռնարկություններ։ Միջոցառումների ծրագրում ներառել պետական սուբսիդիաներ, արտոնյալ վարկեր, և հարկային արտոնությունների փաթեթներ։

¬ Ամենամսյա պետական աջակցություն հատկացնել այս ընկերությունների բոլոր այն աշխատակիցներին, որոնք համաճարակի արդյունքում հայտնվել են հարկադիր պարապուրդում՝ փաստացի կորցրած եկամուտների առնվազն 50%-ի չափով։

¬ Մշակել և գործարկել սոցիալական աջակցության ծրագրեր բոլոր այն անձանց համար, որոնք աշխատում են օրավարձով կամ գործավճարով, և փաստացի ստիպված են դադարեցնել իրենց աշխատանքը, արագացրած կարգով տրամադրելով նրանց գործազուրկի կարգավիճակ։

¬ Խստացնել ապրանքային շուկաների վերահսկողությունը և հակամենաշնորհային միջոցառումները՝ թույլ չտալու գների անհիմն բարձրացունմներ և ընդհանուր դժբախտության հաշվին գերշահույթներ՝ առանձին անբարեխիղճ տնտեսավարողների մոտ։

¬ Մշակել ճգնաժամային իրավիճակում բնակչությանը հոգեբանական օժանդակություն տրամադրելու ծրագրեր, հաշվի առնելով մեկուսացման ծանր հոգեբանական ազդեցությունները։

Այս դժվարին վիճակում, կոչ ենք անում մեր երկրի բոլոր կարող քաղաքական, հասարակական, և մասնագիտական ուժերին՝ մեկտեղել ջանքերը և միասնական ճակատով պայքարել Հայաստանի Հանրապետության բնակիչների առողջության, ապահովության և վաղվա օրվա համար։ Առողջություն բոլորիս։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>