Ըմբշամարտի կանոնները կփոխվեն
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) քաշային կարգերը 8-ից կավելացնի մինչեւ 10-ը: Ամեն քաշային կարգում մրցումը կանցկացվի երկու օրում, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը (armnoc.am):
Քաշային կարգերի փոփոխությունը հաստատման կներկայացվի այս տարի, Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ` UWW-ի համաժողովում:
Երկօրյա մրցումային ձեւաչափը կփորձարկվի այս տարվա պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում:
Հաստատվելու դեպքում, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018թ. հունվարի 1-ից: